Բոլորս թանկ գին ենք վճարելու, ինչպես հարյուր տարի առաջ

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ դատարանի որոշմանը։ Նա մասնավորապես ներկայացրել է պատճառներ, որոնք, ըստ նրա՝ խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից օրենքը կարող է առանձնապես չշահել, իսկ Հայաստանը՝ որպես երկիր, էապես տուժել։ Չալաբյանի գրառումը՝ ստորև․


«Երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում ընդունեց։ Արտաքուստ կարող է թվալ, որ հարցը իրավական դաշտում է, եղել է ընտրակաշառքի բաժանում կոնկրետ պատգամավորության թեկնածուի կողմից, նա էլ այդ միջոցները ստացել է Գագիկ Ծառուկյանից, ուստի օրենքը պետք է երկրում գերիշխի, և ոչ ոք այդ օրենքից բարձր չի։

Իրականությունը սակայն շատ ավելի բարդ է, և կա առնվազն մի քանի պատճառ, որոնք խոսում են նրա մասին, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից օրենքը կարող է առանձնապես չշահել, իսկ Հայաստանը՝ որպես երկիր, էապես տուժել։


ա) Նախ, հենց օրենքի դաշտում, կալանավորումը օգտագործվում է որպես խափանման միջոց, եթե կա տվյալ անձի կողմից քննությանը խոչընդոտելու իրական վտանգ։ Այստեղ հիշեցնեմ, որ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ հայտնի նիստի ժամանակ պնդում էր, որ քննությունը արդեն մի քանի ամիս ընթացքի մեջ է, բավարար փաստեր են հավաքված, որոնք հիմք են տվել մտնել հայցադիմումով ԱԺ, ուստի տարօրինակ է հիմա այն պնդումը, որ Գագիկ Ծառուկյանը այս փուլում կարող է խանգարել քննության ընթացքին։ Ակնհայտ է նաև, որ լինելով ազդեցիկ քաղաքական ուժի ղեկավար, նա չի փորձելու երկրից հեռանալ և դրանով խուսափել պատասխանատվությունից, ուստի ընտրված խափանման միջոցը դժվար թե ծառայում է բուն քննության շահերին, այլ ունի իր մեջ ընդգծված քաղաքական պատվերի տարրեր։

բ) բուն քննվող գործը, իմ տեսակետից, ևս խիստ խնդրահարույց է, եթե նույնիսկ ընտրակաշառք բաժանվել է։ Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանյան ընտրություններին ընտրակաշառք բաժանվել է համատարած, տարբեր ուժերի կողմից, տարբեր ձևերով, և ստացվել է տասնյակ և գուցե հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից։ Զուտ օրենքի տեսանկյունից, սա քաղաքական կոռուպցիա է և պետք է պատժվի, բայց սառը տրամաբանության տեսակետից, եթե մի բան համատարած է եղել, ապա օրենքի տառացի կիրառումը կբերի նրան, որ երկրի բնակչության զգալի մասը հանցագործ կդառնա։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակներում պետք է համաներում և հաշտեցում տեղի ունենա, խաղի նոր կանոններ սահմանվեն, անցյալում տեղի ունեցած գործերը փակվեն, և օրենքի խիստ կիրառումը տարածվի միայն ապագայի վրա, երբ այդ խաղի կանոնները այլևս բոլորի համար հստակ են։ Այլապես, եթե փորձենք յուրաքանչյորին պատժել վերջին երեսուն տարվա ընթացքում կատարած յուրաքանչյուր զանցանքի համար, երկրի բնակչության մեծ մասը կամ պետք է հանցագործ դառնա, կամ երկրից փախչի պատժից խուսափելու համար։

գ) Եվ վերրջապես, ակնհայտ է այս ամենի քաղաքական կողմը։ Գագիկ Ծառուկյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի մերժել, որ մեր երկրի բնակչության որոշակի հատվածի համար այս մարդը քաղաքական առաջնորդ է, այլապես նա անցած ընտրություններին երկրորդ տեղը չէր գրավի։ Երբ որ իշխող քաղաքական ուժը, օգտվելով իր փաստացի մենաշնորհային իշխանությունից, իր քաղաքական մրցակիցների դեմ պայքարը տեղափոխում է քրեական դաշտ, դա բերելու է միայն փոխադարձ ատելության և թշնամանքի խորացման։ Մենք արդեն երկու և կես տարի ապրում ենք այդ ատելության մթնոլորտում, հուլիսյան իրադարձություններիվց հետո սկսում էր թվալ, որ մենք արտաքին վտանգին հանդիման, կարող ենք սկսել վերջապես վերականգնել այրված կամուրջները ու ներազգային համաձայնության գալ, բայց հիմա այս անհեթեթ կալանավորումը մեզ նորից շպրտելու է ատելության և ինքնաոչնչացման դաշտ։

Այս ամենին գումարվում է հակառակորդ երկու երկրներից հնչող հայատյաց հոխորտանքը, պատերազմական գործողություններ սկսելու այս անգամ արդեն անթաքույց սպառնալիքները, արտաքին աշխարհի անտարբեր կեցվածքը, որն արդեն հոգնել է «Նոր Հայաստանի» արկածախնդիր և անկանխատեսելի իշխանություններից։

Արտաքին վտանգին ընդառաջ, երկիրը և ժողովրդին համախմբելու փոխարեն, նրանք հերթական անգամ տանում են այն պառակտելու, թշնամանք սերմանելու, մարդկանց իրար դեմ հանելու ճանապարհով։ Այս ամենը չի կարող երկար շարունակվել՝ կամ մենք պետք է հաշտության եզրեր գտնենք մեր երկրի ներսում, ու վերջ տանք այս երկպառակությանը, կամ բոլորս թանկ գին են վճարելու, ինչպես հարյուր տարի առաջ, երբ շատ նման վիճակում հանձնվեց Կարսի անառիկ ամրոցը, և մինչ այդ հաղթական մեր հանրապետությունը ծնկի իջավ անողոք թշնամու առաջ։ Այսօր, եթե մենք չենք ցանկանում պատմության այս դառը կրկնությունը, պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը, և ազգովի պատրաստվենք հակահարված տալու իրական հակառակորդին»։

դիտվել է 1197 անգամ
Լրահոս
«Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am