Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ

Այս օրերին համաշխարհային լրատվության հիմնական թեման նոր կորոնավիրուսի երկրորդ գրոհի մասին է: Այս մասին իր հոդվածոըւմ գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ու իրավիճակին լրիվ համահունչ հրապարակվեցին մեր երկրի սոցիալ -տնտեսական վիճակը բնութագրող այս տարվա հունվար-օգոստոսի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այս պուճուր տեղեկագիրը ներառում է յոթ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ:

Նախորդ ամսվա տվյալների համեմատ դրանցից միայն մեկն է դրական միտում դրսևորել: Նույնիսկ այն ոլորտները (արդյունաբերություն և էլեկտրաէներգիայի արտադրություն), որոնք անցած ամիս նախորդ տարվա համեմատ աճ ունեին, օգոստոսին «կրճատել են» աճի տեմպը: Նշենք նաև, որ այս հաշվետվության մեջ գյուղատնտեսության մասին տվյալներ չկան: Մեր վիճակագրությունը գյուղատնտեսության ոլորտի տվյալներն ամփոփում ու ներկայացնում է եռամսյա կտրվածքով:

Հրապարակվող մակրոտնտեսական ցուցանիշներից առաջինը մեր իշխանությունների սիրելի Տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Այն մի ամիս առաջ «ընդամենը» 5.7 տոկոսանոց անկումը էր գրանցել: Հունվար-օգոստոսին անկումը ավելի մեծ է՝ 6.4 տոկոս: Նախորդ՝ հունվար-հուլիսի համեմատ, որ արդյունաբերության 1.3 տոկոսանոց աճ էր արձանագրելը, հիմա աճի տեմպը նվազել է՝ կազմելով 0.9 տոկոս: Համավարակի օրերին ամենաշատ պատուհասված ոլորտը՝ շինարարությունը, օգոստոս ամսին մի փոքր աշխուժացել է:

Մի ամիս առաջ նախորդ տարվա համեմատ կրճատումների ծավալը ռեկորդային էր՝ 22.6 տոկոս: Հիմա էլ շինարարությունը շարունակում է մնալ համավարակային 2020-ի ամենաշատ կրճատված ոլորտը, որովհետև հունվար-օգոստոսի տվյալներով 19.1 տոկոսով զիջում է 2019-ի համապատասխան ժամանակաշրջանի տվյալին: Անցած ամսվա համեմատ 0.5 տոկոսով «դիրքերը զիջել է» առևտուրը:

Անցած տարվա համեմատ հիմա առևտրի շրջանառությունը 11.5 տոկոսով է պակաս: Նույնիսկ ծառայությունների ոլորտի թվերն են անցած ամսվա համեմատ նահանջել (10.8 տոկոս պակաս անցած տարվա համեմատ): Հունվար-հուլիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա համեմատ 3.4 տոկոս աճ ուներ: Այս ոլորտում էլ աճի տեմպը դանդաղել է, հիմա 1.9 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը: Օգոստոսին դանդաղել է նաև միջին աշխատավարձի աճը: Դանդաղել է նույնիսկ պետական հատվածում: Բայց հուզվել պետք չէ՝ դանդաղել է ընդամենը 0.7 տոկոսի չափով: Անգամ այս պարագային պետական ոլորտում աշխատավարձի աճի ցուցանիշը երկու անգամից ավելի առաջանցիկ է ոչ պետական հատվածի աշխատավարձերի աճից:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ պակաս են 10.2 տոկոսով (հունվար-հուլիսին համեմատական ցուցանիշը 11.3 տոկոս էր): Մեր արտահանումների ծավալը նախորդ տարվա համեմատ պակասել է 16 տոկոսով: Արդյունաբերության աճի ու արտահանումների ծավալի 16 տոկոսանոց անկումը բացատրվում է հանքահումքային արդյունաբերության աճով ու արտադրանք-մետաղական խտանյութերի արտահանումով:

Բայց դրանց ստույգ ծավալները կհրապարակվեն նախնական հաշվետվությունից մոտ 10 օր հետո (այդպիսին է մեր վիճակագրության աշխատանքային գրաֆիկը): Իսկ ներմուծումների ծավալն անցած ամսվա 13.7 տոկոսանոց կրճատման ֆոնին հունվար-օգոստոսին 12.4 տոկոս է դարձել: Փաստորեն, մակրոտնտեսական ցուցանիշներից միայն շինարարության ու արտաքին ապրանքաշրջանառության թվերն են, որ անցած ամսվա համեմատ դրական միտում ունեն (միաժամանակ զիջելով 2019-ի ցուցանիշներին): Նույնիսկ մակրոտնտեսական վերջին՝ դրամի փոխարժեքն է մի փոքր «նահանջել», բայց այնքան փոքր ծավալով, որ ուշադրության արժանի չէ:

դիտվել է 375 անգամ
Լրահոս
Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am