Փաշինյանի ու Ալիևի «սիրավեպի» մասին

Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի վարած գաղտնի բանակցությունների մասին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հայտնած տեղեկություններն ալեկոծել են տեղեկատվական ու քաղաքական դաշտը։
Հավաստի՞ են ադրբեջանցիների նետած այդ լուրերը, թե՞ ոչ։ Առաջարկում եմ մի կողմ դնել այդ հարցերը, չտրվել թշնամու քարոզչական դիվերսիային։ Դրա փոխարեն արժե հետադարձ հայացք նետել տեղի ունեցածի վրա։
1. Նիկոլ Փաշինյանն ու իր կինն իշխանության գալուց հետո սկսել են խաղաղասիրություն քարոզել՝ հայտարարելով, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, որ Մեհրիբանը կարող է գալ Ստեփանակերտ ու մուղամ լսել և այլն։
2. Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ հակամարտության լուծման բանաձևը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև Ադրբեջանի ժողովրդին։ Իսկ ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը Ղարաբաղը տեսնում է իր կազմում։ Թե ինչպես կարելի է նման դեպքում բավարարել 3 կողմին, միայն Փաշինյանը կիմանա։
Ի դեպ, ՀՀ վարչապետը համառորեն չի օգտագործում «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս» ձևակերպումը՝ փոխարենը շրջանառության մեջ դնելով «ինքնորոշման իրավունքի իրացում՝ առանց սահմանափակումների» լղոզված և երկիմաստ նախադասությունը։
3. Հայտնի է, որ Փաշինյանն ու իր որոշ թիմակիցները մինչև իշխանության գալը հակառուսական գործունեություն են ծավալել։
Փաշինյանը Կրեմլին էր մեղադրում ապրիլյան պատերազմի համար, առաջարկում էր ԵԱՏՄ–ից դուրս գալ։
Փաշինյանի թիմակիցները տարիներ շարունակ ՀՀ–ում ռուսական դեսպանատան դիմաց հակառուսական ցույցեր էին կազմակերպում ու պահանջում դուրս բերել ռուսական ռազմաբազան Գյումրիից։
Այս մարդիկ հիմա բարձր պետական պաշտոնների են Հայաստանում՝ վարչապետից մինչև պատգամավոր, նախարարից մինչև ուժային կառույցների ներկայացուցիչներ։
4. Փաշինյանը չէր կարող չիմանալ, որ գեներալ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործ հարուցելն ու կալանքի տանելը հարվածելու է ՀԱՊԿ–ի հեղինակությանը, չի ընդունվելու ռուսների կողմից ու վատացնելու է հայ–ռուսական հարաբերությունները։ Նա գիտեր, բայց այդուհանդերձ գնաց այդ քայլին։
Կալանքը, ինչպես պարզվեց գաղտնալսումներից, մի կերպ է չեզոքացվել, բայց գործ հարուցելուց և աշխարհով մեկ ՀԱՊԿ–ին խայտառակ անելուց չհրաժարվեցին փաշինյանենք, ինչը տեղավորվում է հակառուսական քայլերի տրամաբանության և ԱՄՆ այն օրերի բարձրաստիճան պաշտոնյա Բոլթոնի Երևանում հնչեցրած՝ «Կարծրատիպերից հրաժարվելու» կոդի մեջ։
5. Փաշինյանին Մոսկվայում ուղիղ էր ասվել, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումը չի ողջունվում, և որ նրա կալանավորումը կփչացնի հայ–ռուսական հարաբերությունները։ Անգամ ՌԴ արտգործնախարար Լավրովը ստիպված եղավ հրապարակավ հայտարարել, որ ՀՀ իշխանությունները խաղի կանոն են խախտում՝ քաղաքական հետապնդում իրականացնելով նախկին նախագահի դեմ, սակայն Փաշինյանը Մոսկվային պատասխանեց, որ ռուսները պետք է ադապտացվեն թավշյա հեղափոխությանը։ Դա նույնպես տեղավորվում էր Մոսկվայի կշիռը մեր երկրում թուլացնելու տրամաբանության մեջ։
6. Փաշինյանը Դուշանբեում սկիզբ առած «վերելակային» դիվանագիտության շրջանակներում շփման գծում կրակի դադարեցման շուրջ համաձայնության եկավ Ալիևի հետ։ Այդպիսով փաստացի «ջրվեցին» քառօրյա պատերազմից հետո Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված ինստիտուցիոնալ համաձայնությունները՝ հրադադարի խախտման դեպքերի միջազգային մոնիտորինգի իրականացման թեմայով։
Փաշինյանը Դուշանբեից հետո հայտարարեց, որ Բաքվի հետ օպերատիվ կապ է ստեղծվել և երկու ղեկավարներով պայմանավորվել են չկրակել (երբ կրակոցներ այդուհանդերձ լինում էին, Փաշինյանը հայտարարում էր, որ դա ղարաբաղցի որոշ դավադիրների ձեռքի գործը կարող է լինել, քանզի նրանք այդպիսով ուզում են ՀՀ վարչապետին վնասել․ նրա այդ խոսքերը քարոզչական նվեր էին ադրբեջանական կողմին)։
«Վերելակային» դիվանագիտության արդյունքում, իրոք, սկսեցին քիչ կրակել, բայց հետաքրքիր է արձանագրել, թե ով ինչով էր զբաղված այդ հարաբերական անդորրի փուլում։
Նիկոլ Փաշինյանը զբաղված էր քաղաքական հետապնդումներով՝ ամեն գնով կալանքի տակ պահելով Քոչարյանին, քրգործեր հարուցելով իր համար անցանկալի մարդկանց դեմ, փորձելով իր կրնկի տակ առնել իշխանության բոլոր ճյուղերը և զուգահեռաբար հայ ժողովրդին քարոզչության միջոցով պատրաստելով խաղաղության։ Իսկ ահա Ալիևը չկրակելու փուլն օգտագործեց շփման գծի երկայնքով ինժիներական աշխատանքներ կատարելու և Նախիջևանի կողմից դեպի մեզ առաջ գալու համար։
Ուշագրավ է, որ ամեն մի ոչ էական թեմայով գրառում անող կամ «լայվ» մտնող Փաշինյանը չարձագանքեց Ալիևի այն հայտարարությանը, թե ՀՀ նոր իշխանություններն Ադրբեջանի նախագահից ժամանակ են խնդրել՝ ներքին կյանքում սեփական դիրքերն ամրապնդելու և Ղարաբաղի հարցում հետագայում զիջումների գնալու պատրաստակամության դիմաց։
7. Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ Արցախի հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ չկան, այլ կան հանդիպումներ, քննարկումներ, զրույցներ։ Մինչդեռ և՛ ինքը, և՛ ՀՀ արտգործնախարարը բազմիցս ու երկարատև բանակցություններ են վարել։ Ընդորում՝ վարել են տխրահռչակ փուլային տարբերակի շրջանակներում։ Փուլայինի մասին հայտարարեց Լավրովը, ում ասածները պաշտոնական Երևանը չհերքեց։
Ի վերջո, Փաշինյանը ստիպված էր ընդունել, որ բանակցում է։ Նա հրապարակեց իր «մյունխենյան սկզբունքները», որոնք զրոյական նշանակություն ունեն բանակցային գործընթացի համար, քանզի ուշադրության չեն արժանացել ո՛չ միջնորդների, ո՛չ Ադրբեջանի կողմից։
. . .
Վերը նշվածները հայտնի փաստեր են։ Հետևաբար՝ ադրբեջանական մամուլի հրապարակածը ոչ նորություն կարելի է համարել, ոչ էլ սենսացիոն։ Ամեն ինչ վաղուց էր երևում ու վաղուց էր հայտնի։
Մեզ այլ տեսանկյունից պետք է հետաքրքրեն վերջին շրջանում ադրբեջանցիների ու թուրքերի համատեղ տեղեկատվական գրոհները։
Էականն այս պատմության մեջ այն է, որ Ալիևը, օգտվելով արտաքին քաղաքական ոլորտում և մասնավորապես բանակցություններում պաշտոնական Երևանի թույլ տված կոպիտ սխալներից, բանակցային գործընթացի վիժեցումը մեր վրա գցելու, պատերազմի պատասխանատվությունը մեր վրա դնելու և Թուրքիային խաղի մեջ ներգրավելու հսկայական հնարավորություն է ստացել։ Սրա՛ մասին է պետք մտածել։ Թե չէ բոլորս էլ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը քիրվայական միջավայրում քաղաքական մկրտություն ստացած գործիչ է, որ մտածողությամբ Լևոն Տեր–Պետրոսյանի կոդի մեջ է, և որ տարիներ շարունակ հակաղարաբաղյան ու հակաղարաբաղցիական քարոզ է տարել իր թերթով։
2008–ի մարտի 1–ին ո՞վ էր հայտարարում, որ «Այսօր մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 1110 անգամ
Լրահոս
Բանկերից փողերը հանել են, բայց․․․․ Պետք է ստեղծել ռազմաքաղաքական հարցերի կառավարման շտաբ եւ ձեռնարկել հրատապ քայլեր. Իշխան Սաղաթելյան Քրեական խստացումներն արվել են դավաճանության գործով մեղադրյալների՞ համար Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու. Փաշինյան Ռուսական վարկածով՝ «թուրք սուլթանը ռևանշի է դիմել». սպասենք Պուտինի արձագանքին, Իրանն արդեն բանագնաց է ուղարկում Կրեմլում պետք է որոշում կայացնեն Թրամփը հիասթափված է Երևանի ու Բաքվի միջև հրադադարի ռեժիմի խախտումից Միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից. ՀՀ ԱԳՆ Ես տեղյակ եմ, որ իմ երեկվա ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել, ուրախ եմ. վարչապետ Փառք Աստծո, որ այսօր չկա այն ընդդիմադիրը, ով, գողանալով պատերազմող պետության բանակում ծառայող զինվորների մայրերի էմոցիան, հայտարարում էր... Եվ թող լավ մտապահեն նախկին ու ներկա բոլոր հայ պաշտոնյաները` Հայրենի տարածքը հանձնող որևէ պաշտոնատար անձի հայկական հողը չի հանդուրժելու Արցախի անկման լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները. Փաշինյան Երեկվա ելույթս ուներ 2 նպատակ, 2 խնդիրն էլ լուծված է լիովին. Փաշինյան. video Վազգեն Մանուկյանի կոչը իր անձի համար չէ, այս կոչն ինքնանպատակ չէ. այս կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Բաքվի կինոկենտրոնը հրաժարվել է Մել Գիբսոնի ֆիլմերի ցուցադրությունից Սիրելի կանայք և աղջիկներ, ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. Աննա Հակոբյան ՀՀ ՔԿ-ն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը Ուղերձով դիմում եմ ժողովրդին. ուղիղ Մարտակերտցի կինը 8-րդ երեխային լուս աշխարհ է բերել Երեւանում Ադրբեջանի ՊՍԾ-ում Սիրիայից վարձկան գրոհայինների առկայության մասին ևս մեկ ապացույց. Ռազմինֆո Ադրբեջանն արդեն երրորդ անգամ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը. Փաշինյանը՝ Պոմպեոյին Ադրբեջանական տեսանյութը Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքների հետ որևէ առնչություն չունի Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին Մի շարք հանցանքների համար պատիժը կխստացվի
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub