«Հրապարակ» թերթը գրում է. «Եռօրյա քննարկումներից հետո ՍԴ-ում այդպես էլ չկարողացան նախագահ ընտրել։ Միակ թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին փակ քվեարկությամբ 2 կողմ ձայն է գրանցվել, 3՝ դեմ։ Քվեարկությանը չեն մասնակցել Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան, ինչպես նաեւ Հրայր Թովմասյան-Արեւիկ Պետրոսյան զույգերը։ Փաստորեն, իշխանությունը սկզբում Խունդկարյանին խոստանում է ՍԴ նախագահի պաշտոնը, հետո «քցում» նրան։
Պատահական չէ, որ Հրայր Թովմասյանի կողմից առաջադրված Աշոտ Խաչատրյանը հրաժարվեց պայքարից, որպեսզի իշխանությունը Խունդկարյանին համոզի, որ ամեն ինչ արեցին իր ընտրության համար։
Ինչ զարգացումներ կհաջորդեն տապալված ընտրություններին, դժվար է կանխատեսել, մի բան հստակ է, որ թե՛ հների, թե՛ նորերի շահերն այս հարցում համընկնում են, որ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ։
Ի դեպ, ՍԴ-ում ուժերի այնպիսի հարաբերակցություն է ձեավորվել, որ կարող են անվերջ նախագահ չընտրել՝ ոչ մեկը չկարողանա համապատասխան ձայներ ստանալ, եւ դատարանը պարալիզացվի։ Ըստ էության, իշխանությունն իր համառ ջանքերով հասավ նրան, որ ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց»:
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը