ՍԴ-ի կողմից ինքնուրույն, առանց արտաքին որևէ ներգործության, ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է. Հրայր Թովմասյան

 ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց.  «Ես իմ պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում։  Երբ ընտրում է խորհրդարանը, խորհրդարանական մեծամասնությունը որոշել է, սա բնականաբար քաղաքական պրոցես է և կարող էր լինել քաղաքական որոշում։ Սա մի այլ բան է և իրենց իրավասությունն է հենց այդպես որոշելու։ Երբ որոշում է ՍԴ-ն, բայց դրսից ցանկացած քաղաքականը, ոչ քաղաքականը փորձում է ազդել, սա արդեն այլ պրոցես է։ Ուզում եք ասել, որ ինձ ընտրելը եղել է քաղաքական որոշում, միգուցե։ Ես ոչ կարող եմ հաստատել, ոչ ժխտել, թե իմ քաղաքական գործունեությունն են հաշվի առել, թե մասնագիտական, բայց քաղաքական մեծամասնությունը որոշել է և դա բնական է։ Բոլոր նրանք, ովքեր վերջերս են ընտրվել, դրանից առաջ են ընտրվել խորհրդարանի կողմից, քաղաքական որոշումներ են և դրա մասին ոչ ոք չի թաքցրել։ Այսօրվա քաղաքական մեծամասնությունն է հայտարարել, որ երբ նախորդ անգամ չընտրեց Վաղարշյանին, Հովհաննիսյանին, ասաց՝ քաղաքական որոշում է։ Դա նորմալ է, ես դրա մասին որևէ խոսք չունեմ։ Խոսքն այստեղի մասին է, երբ փոխանցված է արդեն այստեղ և քաղաքական ուժերը փորձում են ազդել, որոշել ՍԴ-ի փոխարեն, սրա մասին է խնդիրը»:

ՍԴ-ում որպես նախագահ մնալը և «խրամատ չթողնելը» քաղաքական որոշում չէ՞ր և քաղաքական շրջանակների կողմից ուղղորդված չէ՞ր հարցին Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Բացարձակ։ ՍԴ նախագահ ընտրվել էի, որևէ մեկն այդ ընտրությունը չի վիճարկել, կասկածի տակ չի դրել, չկա այլ ակտ և ես շարունակում եմ որպես ՍԴ նախագահ։ Ո՛չ մեր սահմանադրությունը, ո՛չ օրենքը չի նախատեսում ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու որևէ ընթացակարգ, բայց հաշվի առնելով, որ ՍԴ նախագահն ի վերջո այս հաստատության դիրեկտորը չէ, ինքն ընդամենը մեկն է բոլորից և չի կարող որոշի՝ ինքն է և վերջ։

Եթե հանենք այդ ներկայացուցչական ազդեցությունը, որ ՍԴ նախագահն ամառանոցում մնալու իրավունք ունի։ Պարոն Թովմասյանը երբեք չի օգտվել դրանից, թիկնազոր երբեք չի ունեցել, իր ծառայողական մեքենայից վերջին անգամ օգտվել է երևի 8 ամիս առաջ։ Այդ ամբողջն իմ դեպքում չի եղել, որ ասեմ ես սրանից եմ կառչած եղել։ Այդ դեպքում, երբ հրաժարական ես տալիս, նշանակում է՝ քաղաքական ազդեցության տակ հրաժարական տվեցիր։ Մի բան, որ չէր կարող լինել։ Ես բոլոր դատավորների ներկայությամբ արդեն մի քանի անգամ ասել եմ, որ երբ կորոշեք՝ ես չեմ, եկեք և ինձ ասեք»:

Հարցին՝ առաջադրելու՞ է այլ թեկնածու, Հրայր Թովմասյանը նշեց՝ իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ այս փուլում չի կարող ասել, թե ինչ կլինի։

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ ՍԴ-ի կողմից ինքնուրույն, առանց արտաքին որևէ ներգործության, ամենավատ թեկնածուի ընտրությունը շատ ավելի լավ է, որովհետև այդ դեպքում խոսվում է, արձանագրվում է ՍԴ-ի ինքնուրույնությունն ու անկախությունը, քան ի սկզբանե նոր կազմով նման էլեմենտների առկայությունը, որը Հրայր Թովմասյանի խոսքով բացասական հետևանքներ կարող է ունենալ, եթե անգամ այդ ճանապարհով ընտրվում է լավագույնը. «Երվանդ Խունդկարյանն իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի։ Եթե իմ նախընտրելինն էլ լինի և դրսից ուղղորդված լինի, միևնույն է իմ վարքագիծը սա է լինելու»,-ասաց Հրայր Թովմասյանը։

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հեսա զանգեմ Սասուն Միքայելյանին, տես ոնց ա Ավինյանը տալու ձկներս. առևտրական (video) Փաշինյանի հենց այդ սխալը լինելու է ճակատագրական․ Արշակ Կարապետյան (video) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Խաչատուր Սուքիասյանն ասել է՝ Նիկոլը «մարդասպան է». Վոլոդյա Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am