Պահանջում եմ Կառավարության 100 տոկոսի հրաժարականը. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրից դուրս գալուց հետո ասաց, որ պահանջում է Կառավարության 100 տոկոսի հրաժարականը։
Դատարանի բակում նրան դիմավորեցին իրեն աջակցող քաղաքացիները։ Քաղաքացիներից մեկը դիմեց Գագիկ Ծառուկյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարող է իրեն փոխանցել փաստաթուղթ, ինչին ի պատասխան Ծառուկյանը հորդորեց փաստաթուղթը տալ Նաիրա Զոհրաբյանին։