Աշոտ Խաչատրյանի գործողություններն իրավաչափ չեմ համարում. Արևիկ Պետրոսյան
«ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող պատասխանատուի՝ Աշոտ Խաչատրյանի իրավաչափությունը չեմ կարող ընդունել։ Աշոտ Խաչատրյանը պարտավոր էր ՍԴ-ի մասին օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հունիսի 26-ից կատարել իր պարտականությունները, ինչը չի իրականացրել մեկ ամիս շարունակ: Խնդիրների մեծ մասը մասնավորապես պայմանավորված ՍԴ դիմող սուբյեկտների իրավունքների արգելափակման մասով առկա է եղել։ Հոդաբաշխ պատճառաբանություն ես չեմ լսել, թե ինչու նա չպետք է կատարեր այդ գործողությունները, որպեսզի մենք հետո չփորձեինք տարբեր լուծումներ փնտրել այդ իրավիճակը հաղթահարելու հետ կապված։ Ես իր գործողություններն իրավաչափ չեմ համարել, դրա համար մասնակցություն չեմ ունեցել»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։