Բժիշկներին շնորհակալագրեր են տվել առանց նախարարի. ինչո՞ւ Թորոսյանը ներկա չէր

Համացանցում բարձրացված աղմուկից եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմի բաց նամակից հետո պարզ դարձավ, որ այս հիվանդանոցների ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից են արժանացել հուշամեդալների եւ շնորհակալագրերի, սակայն ուշագրավ է, որ ArmLur.am-ի տեղեկություններով, նրանց պարգևատրման արարողությանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա չի եղել եւ անձամբ դրանք չի հանձնել:

Հիշեցնենք՝ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հայաստանի անկախության օրվա առթիվ պարգևատրվածների թվում չկար «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի անձնակազմը: Նրանք անգամ բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ հայտնել իրենց վրդովմունքը, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին օրերից այդ հիվանդության բուժմամբ զբաղված հիվանդանոցի անձնակազմն անուշադրության է մատնվել: Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին նախագահը տարբեր մեդալներով պարգևատրվել է մոտ 130 անձանց՝ դատավորներից մինչև դերասաններ, զինվորականներ ու բժիշկներ։

Եվ այս եւ մյուս հիվանդանոցների անձնակազմին չպարգևատրելու հանգամանքը բուռն քննարկվեց նաև այն պատճառով, որ բուժաշխատողներին պարգևատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի եւ այդ կենտրոնների ներկայացուցիչների հարաբերություններն էլ այնքան էլ բարիդրացիական չեն: Եվ ահա, ի վերջո հայտնի դարձավ, որ հարյուրից ավելի բուժաշխատողներ պարգևատրվել են վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով, այդ թվում են նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները, Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանը, «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը եւ այլք: Սակայն ուշագրավ է, որ քիչ առաջ ավարտված պարգևատրման արարողությանն Արսեն Թորոսյանը ներկա չի եղել. պարգեւները հանձնել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am