Արտակարգ դեպք Երևանում գործող դպրոցներից մեկի բակում. 15-ամյա դպրոցականը դանակի մի քանի հարվածներ է հասցրել իր համադասարանցուն

Սեպտեմբերի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվաանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի և հերթապահ մասի պետ Խաչատրյանի ու հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Թորոսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության անչափահասների գործերով և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, Երևանում գործող դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Դավիթ Մ-ն է։ Այնուհետև Արաբկիրի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում նշված դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին նշված վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն, ով ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։ Վերջինս բաց է թողնվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

դիտվել է 456 անգամ
Լրահոս
22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am