Արցախի շուրջ սկսված եւ վտանգավոր այս խառնաշփոթը նրան երբեք չի ներվելու, երբեք․․Մարգարիտ Եսայան

Ազերիները նախքան «հեղափոխությունն» էլ մի բան չէին, բայց Հայաստանի թավշացումից ի վեր նրանք ավելի ու ավելի են ղզղնում․․Առաջին տարվա դավադիր «խաղաղությունից» հետո այլեւս սանձարձակ են դարձել։ Դավադիր, քանզի արդեն հայտնի դարձավ , որ Փաշինյան Նիկոլը խնդրել էր առժամանակ չկրակել, մինչեւ ներսում ինքը կամրանա, չկրակել, որ «նախկինները» ետ չգան, դե, ազերին էլ չի կրակել, բայց Նախիջեւանի կողմից ավազակաբարո առաջ է եկել, այդ ընթացքում ռազմական ինժեներական աշխատանքներ է կատարել, ամրացնելով իր գոտին․․Իսկ մերոնք՝ միջազգային լուրջ միջոցառումների ժամանակ, օրինակ՝ ՄԱԿ-ի մյունխենյան համաժողովում, փոխանակ այդ փաստերից խոսեին, իրենց տափակ «հեղափոխական» էժանագին գովազդով էին զբաղված։ Դուշանբեոմ էլ սիլի-բիլի, ալա-բալանիցա էին խաղում «կիրթ» Իլհամի հետ։ Հիմա, ունենք այն, ինչը երբեք չենք ունեցել՝ ազերու ցինիկություն եւ ձեռառնոցի։ Նայեք թե մեր երկրի վարչապետի, նրա տիկնոջ հասցեին ինչեր են գրվում ու տիրաժավորվում, նայեք, թե ինչպես է Ալիեւը հոխորտում ՄԱԿ-ի համաժողովում, նայեք, թե թուրքերը ոնց են կամաց- կամաց իրենց վրա քաշում խաղաղասերի վերմակը, հայտարարելով, թե Հայաստանն է, որ տապալել է բանակցային գործընթացը․․․Նման ցինիկությամբ երբեք Ալիեւը աչքի չի ընկել, միշտ եղել է խեղճացած, հատկապես ապրիլյանից հետո, երբ տեղի ամրագրվեցին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները եւ, երբ Իլհամը աղիորողմ լաց էր լինում գերտերությունների ուսին, թե նրանք կուլիսների հետեւում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը։
Դե, իսկ մեր վարչապետը այդպես էլ մնալով թավշի տակ, կարողացավ «հերոսաբար» տապալել նախկին բոլոր ձեռքբերումները եւ այսօր արդեն հասել ենք մի կետի, որտեղից այն կողմ ապագան շատ մշուշոտ է։
Եթե Նիկոլի այլ մեղքերը՝մարդկային, վարչապետական եւ, բազում այլ, թողնենք մի կողմ, փորձենք տեսնելու չտալ , այս մեկը՝ Արցախի շուրջ սկսված եւ վտանգավոր այս խառնաշփոթը նրան երբեք չի ներվելու, երբեք․․
Տնտեսության հերն անիծե՞լ է, հոգ չէ, կվերականգնվի, առողջապահությունը քովիդի դեմ ոչ թե պայքարում է, այլ, ոմանք քովիդով հարստանում են, դա էլ կանցնի, կրթության եւ ազգայինի խորը եւ համապարփակ տապալում է գնում, կգան նորմալ մասնագետներ, արագ կկարգավորեն․․։Իսկ Արցախի հարցում սխալը, սայթաքումը, ուրացումը եւ թեթեւսոլիկությունը կլինի մեր երկրի, Արցախի եւ համայն հայության վերջնական ցեղասպանությունը․․․Առանց չափազանցության․․․Քանի դեռ ժամանակ կա, հարկավոր է արգելապատնեշ դնել եւ թույլ չտալ, որ ուրացումի եւ մերժումի այս սցենարը կյանքի կոչվի․․Արցախի հարցում տապալումը կլինի ոչ միայն Նիկոլի այլ՝ բոլորիս տապալումը․․Կա՞ անկախ եւ ազատ Արցախ, կա Հայաստան․․
Չկա՞․․ նորից գրկեք «Նարեկը», խաչը եւ գնացեք օտար երկրներում խաչքար սարքելու եւ ողբալու․․․
Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանինը․․
Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am