Իշխանությունը «կքցի՞» Երվանդ Խունդկարյանին. խմորումներ ՍԴ-ում

Իշխանությունը կարող է այլեւս երբեք չկարողանա հաղթահարել Սահմանադրական դատարանում իր կողմից առաջացրած ճգնաժամը: Երկու օր է դատարանակազմության վերջին ակորդը հնարավոր չի լինում տալ, ընտրել բարձր դատարանի նախագահ եւ փոխնախագահ: Ավելին, գործընթացները հուշում են, որ ՍԴ-ում նոր՝ ավելի խորը ճգնաժամ է հասունանում:
Այսպիսով՝ վաղը բարձր դատարանը ՍԴ նախագահի մեկ թեկնածուի շուրջ կկատարի ընտրությունը: Այդ մեկ թեկնածուն Վճռաբեկ դատարանի այլեւս նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն է, ում ընտրության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, քանզի նրա անվան հետ են կապվում աղմկահարույց բազում գործեր, որոնց թվում Ա1 պլյուսի փակվելը: Հատկապես բուռն ընդվզեցին ՀԱԿ-ականները, եւ այդ ընդվզումը  ըստ մամուլի հրահրվում էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից:

Խունդկարյանն ինքաառաջադրվել է, ՍԴ հին գվարդիայի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն է առաջադրել Հրայր Թովմասյանը, սակայն Խաչատրյանն անհայտ պատճառներով ինքնաբացարկ է ներկայացրել: Իհարկե, պատճառներն իրականում այնքան էլ անհայտ չեն եւ այս հրաժարումից պարզ է դառնում, որ քաղաքական ամենաբարձր մակարդակներում նախապես ծրագրել են ՍԴ ընտրությունները: Այլապես Խաչատրյանը, ով կարծես նման երազանք ուներ եւ համաձայնեց Հրայր Թովմասյանին նախագահությունից զրկելուց հետո մի ոտ շուտ ՍԴ նախագահի ժպ հանդես գալ, այն պարագայում, երբ օրենքը դեռեւս նման լիազորություն չէր տալիս, չպետք է հրաժարվեր այդ առաջադրումից: Ու թվում է, թե դա լավագույն լուծումն է լինելու ստեղծված իրավիճակում, քանզի ինչպես Հրայր Թովմասյանը նշեց, Աշոտ Խաչատրյանին առաջադրել է, որովհետեւ նա ամենափորձառուն է և ավագը, գիտությունների դոկտոր է և, ըստ Թովմասյանի, ունի կառավարչական որոշակի հմտություններ։
Բացի դա՝ եթե փոփոխություններ չլինեն, Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի, ուստի՝ Թովմասյանը գտնում է, որ դա կլիներ կարևոր անցումային ժամանակահատված, որ մյուսներն իրար ավելի լավ ճանաչեն և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին, ունենային շփում և կարողանան ընտրել։Եւ, ի վերջո, այս պրոցեսում Խաչատրյանի ընտրությունը չէր դիտարկվի ոչ լեգիտիմ, քանի որ վերջինս ՍԴ անդամ է դարձել լեգիտիմ ճանապարհով:
Ինչեւէ, եղածը եղած է, եւ հիմա ՍԴ-ն կանգնած է բարդ ընտրության առջեւ: Երվանդ Խունդկարյանին հինգ ձայն է հարկավոր ՍԴ նախագահ դառնալու համար, փակ քվեարկության դեպքում դա դժվար կանխատեսելի է: Հրայր Թովմասյանը չի մասնակցի ընտրությանը, Խաչատրյանի հրաժարականից հետո իր մոտ կասկածներ են առաջացել, որ գործընթացը պայմանավորված է, վստահաբար կարող ենք ասել, որ Վահե Գրիգորյանն էլ ձեռքը կկտրի, բայց ձայն չի տա Խունդկարյանին: ՍԴ մյուս երկու հնաբնակները՝ Արայիկ Թունյանն ու Արեւիկ Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, եւս կմիանան Թովմասյանին, ինչը Խաչատրյանի պարագայում դժվար է պնդել, եթե Վահե Գրիգորյանին հաջողվի համոզել Արման Դիլանյանին միանալ իրեն, ապա կվտանգվի Խունդկարյանի ընտրությունը: Իսկ գուցե իշխանությանն էլ հենց դա է պետք, նախապես պայմանավորվել Խունդկարյանի հետ ՍԴ նախագահ դառնալու հարցում, հետո «քցել» ու ասել, որ դե ինչ արած, մենք ուզում էինք, բայց չէինք կարող պարտադրել դատավորներին: Իսկ դրանից հետո էլ կարող են անընդհատ ՍԴ նախագահ չընտրել, կամ հանձնել վահեգրիգորյանական թեւին:

Անի Սահակյան

դիտվել է 1818 անգամ
Լրահոս
Պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել. Արցախի ԱԻՊԾ Վրաստանը թույլ չի տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան Պատմությունը կարող է կրկնվել. Ալիեւը շուտով լուրջ խնդիրներ կարող է ունենալ «Ելիր ի զեն». Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը կընդունի արցախցի կանանց Հրետակոծված Ստեփանակերտը. նոր լուսանկարներ Ալիևը հայտարարել է, որ գնալու է «մինչև վերջ» «Այս պատերազմի ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել է տալու»․ Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը բացառում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմական լուծումը․ Լավրով Արցախի հոշոտված քաղաքները, խաղահրապարակները շուտով կլցվեն խինդ ու ծիծաղով. պատգամավոր Թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ն հետախուզական թռիչք է իրականացնում Գյումրու օդանավակայանի մոտ Աղոթում եմ Արցախի և հայերի համար. Մել Գիբսոն Ալիևն ունի մոտ 7 000 սպանված. բլոգեր Կենաց-մահու պայքար է. կամավորները խոստանում են (video) Պուտինը հարվածեց Հարմար պահի Պուտինը կփակի Էրդողանի «ախորժակը» Արայիկ Հարությունյանը որպես ով է դիմում Պուտինին Ռուս խաղաղապահների «գնդակը» նետվեց Ալիևի դաշտ Պուտինը խոսեց, բայց չգաղտնազերծեց, թե ինչպես է գործելու. Դա նրա ոճն է Սիրիայում մեծ ցույց է անցկացվել ի աջակցություն Արցախի․ WarGonZo․ Տեսանյութ Բացառիկ նկար. Սա հատուկ այն մարդկանց համար, ովքեր դեռ հույս ունեն, որ թուրքը կարող է հայի հետ խաղաղ գոյակցել Չնայած առանձին պրովոկացիաներին` հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Նիկոլ Փաշինյան Հայերը Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականության վերջին խոչընդոտն են. ՀՀ վարչապետ Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում աշխատող օտարերկրացի լրագրողի է թիրախավորել (տեսանյութ) Ռուսաստանը Ղարաբաղում կռվող սիրիացի գրոհայինների մասին անհերքելի ապացույցներ ունի. Դումայի պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub