Եթե «Հայաստան 2050»-ը լիներ ամբողջական, ապա պիտի ներկայացվեր առնվազն 100-200 էջանոց ամփոփում, որտեղ կխոսվեր գոնե մի քանի սցենարի մասին

«Հայաստան 2050»-ը՝ այնպես, ինչպես ներկայացվեց, կանխագիտական (foresight) վարժանքի ընդամենը մի փոքր տարր էր, որը Նիկոլն օգտագործեց զուտ որպես քարոզչություն։

Ու քանի որ իշխանությունն իր գործունեության 2+ տարվա արդյունքում չունի շոշափելի դրական արդյունքներ, ավելին՝ տեսանելի ապագայում էլ չունի շոշափելի դրական արդյունքների ակնկալիք, ապա պայծառ ապագայի քարոզչությունը տեղափոխում է 2050 թվական։ [«12 աթոռ» սատիրիկ վեպը կարդացածների մտքին միանգամից կգա Օստապ Բենդերի Նյու-Վասյուկին]։

Որպեսզի «Հայաստան 2050»-ը չլինի մաքրամաքուր գլուխարդուկոցի, այլ ամբողջական կանխագիտական հետազոտություն, դրանից բխող ռազմավարություններով, ճանապարհային քարտեզներով և այլն, հանրությանը պետք է ներկայացվեն մանրամասն վերլուծած միտումները, ռիսկերը, ինչպես նաև դրանցից բխող սպառնալիքները և հնարավորությունները, ներկայացվեն 2050-ին հավանական իրականությունների մանրակրկիտ մշակված սցենարներ (3–5 սցենար, ու բնական է՝ ոչ միայն գերլավատեսական)։

Օրինակ՝ 4 տարին մեկ ԱՄՆ նախագահի համար պատրաստվող Global Trends-ի բաց՝ հանրությանը հասանելի, մասը 100+ էջանոց շատ հետաքրքիր փաստաթուղթ է։ ԵՄ-ինը, եթե ճիշտ եմ հիշում, էլ ավելի ծավալուն է։ Ընդ որում այդ զեկույցների վերջնական ու բաց տարբերակների ամեն էջի հետևում հատորների գիտահետազոտական ու վերլուծական աշխատանք է։

Եթե «Հայաստան 2050»-ը լիներ ամբողջական, ապա պիտի ներկայացվեր առնվազն 100–200-էջանոց ամփոփում (!), որտեղ կխոսվեր գոնե մի քանի սցենարի մասին։ Կանխագիտությունում չի կարելի միայն պայծառ (առավել ևս՝ անիրատեսական) սցենարներով առաջնորդվել՝ անտեսելով ռիսկերը, սպառնալիքները, նեգատիվ միտումները։

* * *

Այսօր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն էլ է անդրադարձել այս թեմային, շատ տեղին քննադատությամբ և հարցադրումներով ու նաև առաջարկով. մշակել և ընդունել «Մոդեռնիազացիայի հռչակագիր-քաղաքական համերաշխության մանիֆեստ»։

Մոդերնիզացիայի իր տեսլականի հետ, բնականաբար, կարող եք չհամաձայնվել, բայց ակնհայտ է, որ եթե մոդերնիզացիայի ծրագիր չունենանք, ապա դժվար ձգենք մինչև 21րդ դարի վերջ՝ որպես պետություն և որպես ազգ։ (Ներքաղաքական համերաշխության նման ինչ-որ բանի մոտակա 10–15 տարում ես չեմ հավատում)։

Հոդվածը ցանկացած դեպքում արժի կարդալ։

Բացի այդ (կներեք, ստիպված որերորդ անգամ կրկնում եմ մի բան, որ շատ եմ ասել, բայց հետևողական չեմ զբաղվել ասածս զարգացնելով), կարծում եմ, որ պետք է մտածել, քննարկել ու մշակել ապագայի սցենարները նաև ռացիոնալ ազգայնականության տեսակետից։

Օրինակ՝ Նիկոլը խոսում է 5-միլիոնանոց Հայաստանից, բայց չի խոսում, թե այդ 5 միլիոնից քանիսն են հայ իր երազանքի երկրում։ Ինչպիսի՞ն ենք տեսնում Արցախի կարգավիճակը։ Ինչպե՞ս ենք տեսնում մեր հարևան երկրները, այնտեղ բնակվող ժողովուրդներին և մեր հարաբերություններն իրենց հետ։

Եթե մենք ուզում ենք 2050 կամ 2100 թվականին ազգային պետությունը պահպանել, հզորացնել, եթե մենք որպես ազգ ուզում ենք ոչ միայն գոյատևել, այլև զարգանալ, ապա այս և շատ այլ հարցեր պետք է ձևակերպենք, անընդհատ ինքներս մեզ տանք, փնտրենք ու փորձենք գտնենք դրանց պատասխանները։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 519 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am