Կորոնավիրուսի տարածման ողջ ընթացքում ՀՀ-ում այդ վիրուսից մահացել է 2 պայմանագրային զինծառայող, մեկը՝ հունիս, մյուսը՝ օգոստոս ամսին. Դատախազություն
ՀՀ-ում կորոնավիրուսային համաճարակի տարածման սկզբից մինչ օրս այդ հիվանդությունից մահացել է 2 պայմանագրային զինծառայող։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Երկու մահվան վերաբերյալ տվյալները մենք տրամադրել ենք։ Սակայն մահվան վերաբերյալ դեպքերը նոր չեն։ Դրանցից մեկը տեղի է ունեցել հունիսի սկզբին, մյուսը՝ օգոստոսին»,-հայտնում են Դատախազությունից: