Երբ հավաքարարը ընտրություններում ջախջախում է իր ղեկավարին

Բավականին հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Ռուսաստանում: Կոստրոմայի մարզի բնակչուհի Մարինա Ուդգոդսկայան, ով գյուղապետարանում աշխատում էր որպես հավաքարարուհի, տեղական ընտրություններում հաղթեց գործող գյուղապետին:

Դեպքի մանրամասները լրագրողներին պատմել է հենց Ուդգոդսկայան՝ նշելով, որ նախկին գյուղապետ Նիկոլայ Լոկտևը խնդրել էր իրեն ֆիկտիվ կերպով մասնակցել ընտրություններին և առաջադրել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում, քանի որ օրենքի պահանջը չէր կատարվում և ընտրություններին երկրորդ մասնակից չկար:

Ուդգոդսկայան պատմում է, որ նա ոչինչ չի արել, սակայն ընտրություններին հավաքել է 84 ձայն, իսկ Լոկտևը՝ 46: Մարինան գյուղապետի իր պարտականությունները կսկսի կատարել հոկտեմբերի 1-ից, իսկ մինչ այդ կշարունակի աշխատել որպես հավաքարարուհի:

Համաձայնվեք, որ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, սակայն, եթե պրոեկտենք ռուսական այս գյուղի իրողությունները մեր քաղաքական իրականության վրա, ապա պարզ կդառնա, նմանությունները ակնհայտ կլինեն:

Լոկտևի պարտության պատճառն այն է, որ նա կտրվել էր իրականությունից: Իրեն հավանաբար թվում էր, որ ստեղծելով մի իրականություն, որում նա մրցակիցներ չունի, նա կարող է իրական գործընթացները փոխարինել ֆեյք գործընթացներով և շարունակել իշխել փոքր գյուղում:

Անկախ տարածքայն միավորների մեծությունից և նրանց քաղաքական կարգավիճակից բոլոր տեղերում գործում են նույն քաղաքական և քաղաքագիտական նորմերը, և, եթե դու քո կատարած աշխատանքներով չես հիմնավորում քո լեգիտիմությունն ու կարգավիճակդ, վաղ թե ուշ զրկվելու ես պաշտոնիցդ և կարող ես պարտվել անգամ քո հավաքարարուհուն:

Համարյա նույն բանը տեղի է ունեցել նաև Ուկրաինայում, որտեղ նախագահ Պորոշենկոն՝ տապալելով կառավարման բոլոր ուղղությունները, Դոմբասում տանուլ տալով պատերազմը, նախագահական ընտրություններում պարտվեց կոմիկին: Ճիշտ է Զելենսկու ետևում կանգնած էր օլիգարխ Կոլոմոյսկին իր գումարներով, սակայն ոչ մի օլիգարխ, հավաքարար կամ կոմիկ չի կարող հաղթել ղեկավարին, եթե նա ունի կատարած իրական գործ: Ոչ մի հավաքարարուհի չի կարող հաղթել գյուղապետին, եթե այդ գյուղապետը միչև ընտրություններն իր կատարած գործերով արդարացներ գյուղացիների սպասելիքները:

Վերադառնալով մեր իրականություն կարող ենք միայն ցիտել դասականին և ասել` սթափվեք գժուկներ: Եթե չարդարացրեցիք ժողովրդի սպասելիքները, դուք նույնպես կընկնեք Նիկոլայ Լոկտևի օրը:

Սևակ Դանիելյան

zham.am

դիտվել է 388 անգամ
Լրահոս
Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am