Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն

Խոդորկովսկու հրապարակած այդ ամբողջ «դոսյեն» քննարկելու նպատակ ես չունեմ: Խոդորկովսկին հայտնի պատճառներով պայքարում է Պուտինի և Կրեմլի դեմ, և բնական է, որ օգտագործում է ցանկացած միջոց: Դա իր գործն է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նապկին նախագահ Վազգեն Մանուկյանը:

Այդուհանդերձ, շարունակել է նա, այդ նյութի մեջ խոսք է գնում նաև «Լազարյան ակումբի» մասին, որտեղ նշվում է, թե ակումբը սերտորեն համագործացում է Կրեմլի հետ:

«Նախ ասեմ, որ ակումբում ընդգրկված են վաստակ ունեցող, անվանի տասնյակ մարդիկ, բայց տվյալ նյութում, որպես օրինակ, միայն մի քանի անուն է նշված, այդ թվում և իմ անունը (հասկանալի է, որպես հանրությանը հայտնի անուն է նշվել): Ակումբում ընդգրկված են հայ և ռուս մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, գործարարներ, և ակումբի նպատակը ոչ ֆորմալ կապերի հաստատումն է երկու երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև՝ գիտնականներ, մշակույթի գործիչներ, պետական, քաղաքական-հասարակական գործիչներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և այլն: Առհասարակ, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում կարևոր են ոչ միայն պետական-դիվանագիտական, խորհրդարանական կապերը, այլև հանրային տարբեր մակարդակներում գոյություն ունեցող շփումները: Օրինակ, ՀՀ Հանրային խորհուրդը, լինելով հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի անդամ, առանձին նաև երկկողմ համագործակցության հուշագրեր էր ստորագրել Չինաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Բրազիլիայի և այլ երկրների հետ ու ակտիվորեն աշխատում էր այդ երկրների հանրային խորհուրդների հետ»,- նշեց նա:

Մանուկյանը նշել է, որ որպես ՀԽ նախագահ՝ ժամանակին խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Հայաստանն ակտիվացնի համագործակցությունը «Լազարյան ակումբի» հետ և օգտվի այն հնարավորություններից, որ ընձեռում է ակումբը՝ քաղաքական, տնտեսական և Ռուսաստանի հասարակության վերնախավի հետ սերտ կապեր հաստատելու առումով:

«Ընդ որում, աշխարհաքաղաքական հարցերում «Լազարյան ակումբի» դիրքորոշումն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի ու Արցախի շահերին: Ավելին, ակումբի նախագահ Կոնստանտին Զատուլինն իր այդ գործունեության պատճառով անցանկալի անձ է Ադրբեջանում: Այնպես որ այդ ակումբը կարևոր դեր ունի և կարող է շատ ավելի մեծ դերակատարում ունենալ մեր երկրի շահերն առաջ տանելու տեսանկյունից: Այսինքն, պետական շփումներից դուրս, երկու երկրների հասարակությունների միջև որքան որ ազատ և ոչ ֆորմալ կապերն ամրապնդվեն ու զարգանան, այնքան դա իր դրական ազդեցությունը կթողնի այդ երկրների հարաբերությունների վրա թե՛ հասարակական, թե՛ պետական մակարդակով: Դա նաև կօգնի իշխանություններին որոշումներ կայացնելիս: Հետևաբար, նման ակումբների գոյությունը պետք է միայն ողջունել՝ ընդլայնելով աշխարհագրությունը և ստեղծելով նման կապեր նաև այլ երկրների հետ, որոնց հետ մենք ունենք պատմական, ընդհանուր շահեր և հարաբերություններ»,- շեշտել է Վազգեն Մանուկյանը` հավելելով, որ դա շատ տարածված պրակտիկա է աշխարհում:

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am