Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ 3 հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել, որ առաջին 9 մլն եվրոն ակնկալվում է ստանալ արդեն այս տարի, որը տրվում է 3 բաղադրիչի համար: «Առաջինը՝ դատավորների բարեվարքության և գույքային դրության ստուգման համար: Այսինքն՝ մենք պետք է այդ պայմաններն ապահովենք, դատական օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված է, և այս պահին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի և ՍԴ դատավորների գույքային դրության ստուգում: Սա բերելու է կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալու մեր նախանշված ծրագրի իրականացմանը: Երկրորդ բաղադրիչը դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է: Այսինքն` այստեղ ներառված է նաև էլեկտրոնային գործիքների, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրումը, արբիտրաժային դատավարության հետագա զարգացումը: Եվ, որպես վերջնարդյունք, օրինակ` նշված է, որ մինչև 2025 թվականին վարչական և քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով պետք է նվազի»,-ասել է նախարարը:


Երրորդ բաղադրիչը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին: «Պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից դատախազությունում՝ սահմանված ստանդարտներին համապատասխան ձևավորվի հակակոռուպցիոն ստորաբաժանումը, ձևավորվեն հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանները, և այս բաղադրիչի մասով է սահմանված առաջընթացը»,-ասել է Ռուստամ Բադասյանը:

Գործադիրի հավանության է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ծրագրով նախատեսված 30 մլն եվրոն տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով։ Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ Covid-19 -ի բռնկմանն ուղղված արձագանքին, և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները: Այս բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ կառավարության կողմից Covid-19 -ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում: Մնացած 6 մլն եվրո աջակցությունը տրամադրվելու է համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման և արձագանքի արդյունքների ապահովման արդյունքում: Ծրագրի նպատակներից է առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ Covid-19 -ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով։ Նախատեսված է նաև օգնել կառավարությանը՝ աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին Covid-19 -ի հետևանքների դիմակայման գործընթացում։

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համատեքստում: Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին և նշել է, որ Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով աշխատություն:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ «Ռուսաստանի դաշնակիցները» թեմայով աշխատության մեջ գնահատվում է ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ»,-ասել է Արմեն Գրիգորյանը:


Կառավարության ղեկավարն էլ հայտնել է, որ առաջիկայում ԱՄՆ-ի հետ նախատեսվում է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: «Հույս ունենք, որ այն կորոնավիրուսի պատճառով որևէ սահմանափակում չի ունենա: Կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և դա շարունակելու ենք: Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն՝ մեզ համար շատ կարևոր գործընկերներ են:

Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ Երևանում: Նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ, բնականաբար, մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Եվ մենք հետևողական արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը: Մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք և դրանք պետք է ունենան և ունենում են կոնկրետ արտահայտություն, և այսօրվա կառավարության նիստին երկու այս որոշումները նաև վկայում են այդ մասին»,- ասել է վարչապետը:

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Հայ զինծառայողը փրկում է ականի վրա հայտնված ծառայակցի կյանքը. Տեսանյութ Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում Որքա՞ն է իրականում դոլարի փոխարժեքը. սպասվում է սոցիալական ծանրագույն վիճակ Իշխանությունը երկարացնում է իր հոգեվարքի նոպաները Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան Ինչ է արել այս ընթացքում Գլխավոր դատախազությունը Օնիկ Գասպարյանը փոշմանել է Գործարարներին զարմացրել է Փաշինյանի որոշումը. ով է լինելու նոր նախարարը Փաշինյանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ. «Նիկոլի մահապարտները» Արթուր Վանեցյանը՝ մեկուսարանում անցկացրած օրերի մասին Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանությունը Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին» Բաբայանի թիմն անհասկանալի է պահում իրեն Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում ՀՀ-ի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են առանց Հայաստանի մասնակցության.Գոհար Մելոյան Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճան Նիկոլի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը․ Բաբկեն Հարությունյան Խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարարությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը Ադրբեջանցի զինվորները Նիկոլ Փաշինյանի պատվին տորթ են պատրաստել. video ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ԱԳՆ-ն` Աննա Հակոբյանի PR գրասենյա՞կ. Լուսանկար
Ամենաընթերցվածները
Շուտով
Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub