Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ են Ռուսաստանի հետ հարաբերություններն անկում ապրում

ՊՆ նախկին փոխնախագահ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում, հայտնի շրջանակների կողմից, հայ-ռուսական միջպետական համագործակցության դեմ կրկին նուրբ քննարկումներ են ծավալվում։ Այս անգամ թեմա են ընտրել Զինված Ուժերում սպայական անձնակազմի ՌԴ-ում պատրաստվելու հանգամանքը։ Մեր երկրում, իշխանության ներկայացուցիչների և նրանց ջութակների հակապետական դրսևորումները, նման ցայտուն օրինակներ երբևէ չեն ունեցել։
Հիմա էլ ինչ որ «Դոսյե» կայքի հրապարարակումը առիթ դարձրած՝ քննարկում են, իբրև ռուսական ռազմաուսումնական հաստատություններում սովորելը բացասաբար է անդրադառնում մեր երկրի վրա։ Երբևէ բանակ չտեսած այս նորելուկներն առանց մտածելու և իրականությանը տիրապետելու՝ միտումնավոր կամ անգիտակից ձևով հարվածում են մեր երկրի ԶՈՒ և անվտանգային խնդիրներին։ Բացի այդ՝ տարածում են ակնհայտ կեղծ տեղեկություններ։
ՀՀ ՊՆ-ն, բացի ՌԴ ՊՆ ռազմական տարբեր պրոֆիլավորման ակադեմիաներում, հրամանատարական ուսումնարաններում և կարճաժամկետ դասընթացներում զինվորական կադրեր պատրաստելուց ու վերապատրաստելուց, համագործակցում է նաև այլ երկրների ռազմաուսումնական հաստատությունների հետ։ Շուրջ 20 տարի ՀՀ ՊՆ-ն, ռազմական կրթության ռազմավարական և օպերատիվ մակարդակներում, համագործակցում է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի, Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Էստոնիայի ռազմաուսումնական հաստատությունների հետ։
Այդ համագործակցության արդյունքում, նշված երկրներում, մեր շատ սպաներ, տարբեր զինվորական մասնագիտություններով ստացել են ակադեմիական կրթություն, կամ անցել են երկարաժամկետ մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև շարունակել են ստանալ կուրսանտների համար նախատեսված բարձրագույն ռազմական կրթություն։ Նման խամաճիկային տրամաբանությամբ, իշխանության որոշ ներկայացուցիչներ, արդյոք ստվեր չե՞ն նետում մեր ԶՈՒ սպայական կազմի գործունեության վրա։
Տարածվող ստերն ու կեղծիքն ունեն մեկ նպատակ։ Իշխանության շարքերում հակառուսական հայացքներով, ու ենթադրում եմ, նաև կոնկրետ խնդիրներով ծվարած շատ ներկայացուցիչներ, ժամանակ առ ժամանակ առիթ են փտրել, և փնտրելու են հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական, ծանրակշիռ, և տարածաշրջանի համար ազդեցիկ երբեմնի հարաբերությունները քանդելու համար։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչո՞ւ են Ռուսաստանի հետ հարաբերություններն անկում ապրում։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չէ այդ անկման քաղաքական հենքն ապահովում՝ մանդատ և կարգավիճակ տալով դրանց հեղինակներին ու ջատագովներին։

 

դիտվել է 228 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am