ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին aysor.am-ին հայտնեցին նախարարությունից:
Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հունիսի 4-ից:
Հիշեցնենք, որ hayeli.am-ը նրա հրաժարականի մասին լուրը ավելի վաղ էր ներկայացրել: