Որդեգրվել է «Ադրբեջանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» սկզբունքը

Եվ այսպես, ադրբեջանցիները փութաջանորեն պատրաստվում են ռազմական նոր արկածախնդրության և դրան ընդառաջ` տոտալ քարոզչական, ապատեղեկատվական արշավ են սկսել Հայաստանի և Արցախի դեմ։

Ամենօրյա ռեժիմով, քափ-քրտինք մտած, սուտ լուրեր են տարածում «Թովուզի շրջանում» իբր հայերի արձակած գնդակներից զոհված զինծառայողների, Արցախում «քուրդ զինյալների» դեսանտ իջեցնելու մասին, հայկական կողմին մեղադրում են սահմանային սրացումներ սադրելու, «բանակցությունները փչացնելու» մեջ` առաջին դեմքի մակարդակով շահարկելով ավելի քան մեկ տարի առաջ Ստեփանակերտում Փաշինյանի արած «դուխով» հայտարարությունը` «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», և Աննա Հակոբյանի` ավտոմատն ուսին Արցախի լեռներում «ֆռֆռալու» փաստը։

Այդ ամենը հաշված րոպեներ անց հայտնվում է թուրքական մամուլում և արժանանում «կոշտ հակազդեցության»`Հայաստանի «ռազմատենչությունը» դատապարտող պաշտոնական հայտարարությունների, փոքր եղբոր հետ համերաշխության «ցույցերի», «խելքը գլուխը հավաքելու», «կրակի հետ խաղալը դադարեցնելու» կոչերի տեսքով։

Դե, իսկ Հայաստանի անկախության օրն Ալիևը նշանավորեց` ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված «բարձր մակարդակի առցանց նիստում» հղում անելով «աշխարհազոր» ստեղծելու ՊՆ նախաձեռնությանը և ներկայացնելով դա որպես Ադրբեջանի դեմ «նոր ագրեսիայի» նախապատրաստություն։ Որ ոչ մեկին քիչ չթվա, «անտիուտոպիական» այդ թեզը փորձեց ամրապնդել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին վերագրված «թևավոր» արտահայտությամբ`«Նոր պատերազմ նոր տարածքների համար», և հայկական կողմին ամբաստանեց ահաբեկչություններ իրագործելու նպատակով Ադրբեջան դիվերսիոն խումբ ուղարկելու մեջ։

Ավելացնենք Ալիևի մեղադրանքներն` ուղղված Փաշինյանին, «սենսացիոն» բացահայտումները, թե Նիկոլն իրեն բա՛ն է խոստացել` խնդրել է չկրակել, ժամանակ տալ` ընդդիմախոսների հախից գալու և բարենպաստ դաշտ ստեղծելու Ադրբեջանի համար ընդունելի «կարգավորումն» առաջ տանելու համար, ու չի արել` խախտել է պայմանավորվածությունը, տապալել բանակցային գործընթացը, և պատկերը կամբողջանա։

Իսկ ի՞նչ է ասել` ինչպե՞ս է հակադարձել Փաշինյանը «կառուցողական գործընկերոջ» մեղադրանքներին։ Ոչի՛նչ, բացի նրանից, որ նույն ՄԱԿ-ի «առցանց ամբիոնից» հերթական ոչինչ չասող անատամ հայտարարությունն է արել ինքնորոշման իրավունքի ոչ թե ճանաչման, այլ` ընդամենը «չմերժելու» կարևորության մասին։ Թե բա` «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային»։

Եվ «սովորույթի ուժով» խաղաղություն է մուրացել ոչ այն է` ՄԱԿ-ից, ոչ այն է` մեզ օկուպանտի պիտակ կպցրած, «հարաճուն ագրեսիվության», ընդհուպ` իր դեմ ռազմական նոր էսկալացիա սկսելու նկրտումների մեջ մեղադրող հակառակորդից. «ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը», «Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների», ու էլի նման բաներ:

Ադրբեջանի բացահայտ սադրիչ քաղաքականության` հուլիսյան արկածախնդրության, Մեծամորի ատոմակայանը պայթեցնելու, Երևանը և հայկական «գերության» մեջ գտնվող ադրբեջանական մյուս «պապենական հողերը» վերադարձնելու սպառնալիքների, մանկապարտեզային տարիքից երեխաներին հայերի նկատմամբ ոչնչացնող ատելություն և արյունարբու տրամադրություններ սերմանելու մասին` ոչ մի խոսք։ Վախեցել է անգամ Ադրբեջանի անունը տալ։

Սա՛ է «դուխով» արտաքին քաղաքականությունը, որ «զրոյից ստեղծելով»`բերել, երկիրը հասցրել է աղետալի մի հանգրվանի, երբ Թուրքիան իրեն արդեն «հակամարտության կողմ» է հռչակում և ուղիղ տեքստով ասում` Ղարաբաղի խնդիրը մե՛ր խնդիրն է. Ադրբեջանն ինչ էլ անի, սարի պես մեջքին կանգնած ենք, պատրաստ` հոշոտելու «ընդհանուր թշնամուն»։

Սրա՛ն է հասել`մերժելով «օտարի կոշիկները լիզելու ռազմավարությունը» և ամեն ինչ «իր կետից» սկսելով` փչացնելով հարաբերությունները բոլորի հետ, վանելով ռազմավարական դաշնակից Ռուսաստանին ու մնալով մենակ, ինչպես Տեր-Պետրոսյանը` ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովից առաջ...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am