Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Սյունիքի մարզում

SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի բազմաթիվ բնակիչներից, ովքեր հայտնել են, որ արդեն 45 օր է, ինչ իրենք ոռոգման ջուր չեն ստանում, ինչի արդյունքում հարյուրավոր հեկտար կազմող այգիներն ամբողջությամբ չորացել են, իրենք էլ միլիոնավոր դրամների վնաս են կրում: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ագարակի բնակիչներն ասում էին. «Այսօր ուղիղ 45 օր է՝ մեր այգիները ջուր չի մտել, որ գաք, տեսնեք, կվախենաք, անընդհատ ասում են՝ նասոսը փչացել ա, ամիսներ ա տեւում, մինչեւ սարքում են, էսօր էլ դրել, իբր միացրեցին, 5 րոպեից նորից փչացավ: Այգիները չորացել են, բերքը վրեն վարի ա գնացել ամբողջը, մարդու լաց է գալիս: Ամեն ծառ ունենք, Մեղրիում ամեն ինչ էլ աճում է, էլ կառալյոկ, էլ սերկեւիլ, էլ թուզ, էլ նուռ…անցած տարի հատը 2000 դրամով 100 հատ տնկի եմ առել, թուրքը հայի հանդեպ էսպիսի բան չի անի, որ ինչ-որ մարդիկ են անում մեր հանդեպ։ 45 աստիճան շոգին 45 օր այգին չի ջրվել, ամեն օր այսօր-վաղն են ասում, իրենք մեզ խաբում են, բայց մենք էլ խաբելով չենք կարող այգի պահել, հետո էլ մեր երեխուն կերակրել: Ամենաքիչը 100 տնտեսություն վնաս է կրել»։ Նրանք նշեցին, որ խնդրին բոլորն են տեղյակ, սակայն ոչ ոք մատը մատին չի տալիս. «Փողերը ժամանակին մուծել ենք, որ էսօր էսպիսի վիճակի առաջ կանգնե՞նք, ես գնալու եմ ու իմ առած տնկիների փողերը հատ-հատ հետ վերցնեմ, մարդիկ թող գան, տեսնեն, թե ինչ է կատարվում էստեղ»: Լինելով սահմանամերձ բնակավայր՝ կտրված լինելով մայրաքաղաքից, բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ՝ այդ կերպ պահելով իրենց ընտանիքները, բայց փաստորեն, ըստ բնակիչների, ինչ-որ մեկի անփութության կամ վատ աշխատանքի պատճառով այսօր զրկվել են եկամտի միակ աղբյուրից։ «Վերեւներում հետո էլ մեծ-մեծ խոսում են, թե ուշադիր են սահմանամերձ բնակավայրերին, կամ դրել, գյուղատնտեսություն են զարգացնումԼ Հեն ա, տեսնում ենք իրենց զարգացրած գյուղատնտեսությունը, եղածն են չորացնում, ինչ մնաց՝ նորը ստեղծեն»,-ասացին նրանք: Բնակիչներն ասում էին նաեւ, որ Սյունիքի մարզպետը դժվար թե տեղյակ չլինի ստեղծված իրավիճակից, բայց, փաստորեն, մարզային իշխանություններն այդքան ժամանակ չունեն երեւի, որ մի անգամ այցելեն Հայաստանի հարավային դարպաս համարվող Մեղրի ու Ագարակ, հետաքրքրվեն բնակիչների դարդ ու ցավով ու գոնե մի քանի խնդրի լուծում տան:  

դիտվել է 877 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am