ԿԲ նախագահը՝ վարկային արձակուրդ տրամադրելու մասին (video)
Ընդդիմության կողմից առաջարկվող վարկային համաներումն անտանելի բեռ կլինի Հայաստանի բանկերի համար: Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: