Հորդորում եմ վերսկսել դասերը. Դիանա Գալոյան

«Տնտեսագիտական համալսարանում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է. համալսարանում ընդհանուր ժողովի կողմից ձեւավորված է կազմ կոմիտե. Խնդիրը մեկ հարցի հետ է կապված, որ համալսարանում հուլիսի 17-ին տեղի է ունեցել ռեկտորի մրցույթը, սակայն դրա արդյունքները մինչեւ հիմա չեն հաստատվել: Երկու տարի Տնտեսագիտական համալսարանը չունի ռեկտոր, կառավարում են պաշտոնակատարները: Այս տարվա հունիսին վերջապես հայտարարվեց մրցույթ եւ դրա արդյունքում ես ստացել եմ խորհրդի ընդհանուր ձայների 2/3-ը, եւ արդեն երկու ամսից ավելի սպասում ենք նշանակմանը: Համալսարանի գիտխորհուրդը դիմել է եւ վարչապետին եւ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով անհապաղ հաստատել որոշումը, կամ պարզաբանեն, թե ինչու է ձգձգվում հաստատման գործընթացը: Դրանից անցել է շուրջ մեկ ամիս, մենք պատասխան չենք ստացել: Դա էր պատճառը, որ համալսարանի կոլեկտիվը որոշեց ակցիա անել, երթով գնաց կառավարություն հարցի պատասխանը ստանալու համար: Այնտեղ խոստացան 1-2 ժամվա մեջ պատասխան տան, բայց դեռ չեն արձագանքել: Սա մեզ համար անընդունելի է: Ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը կառավարության կողմից օրենքի իմպերատիվ պահանջն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դիանա Գալոյանը, ով այդ մրցույթի արդյունքում ընտրվել է ռեկտոր:  

«Փաստորեն ձգձգվում է օրենքի իմպերատիվ պահանջի կատարումը, ինչն առաջացնում է մտահոգություն կոլեկտիվում: Մենք այս քայլին գնացել ենք այն պատճառով, որովհետեւ երկխոսության բոլոր մեթոդները սպառել ենք: Կարծում ենք, որ իրավական պետությունում նման վերաբերմունքը բուհի, կրթության հանդեպ չի կարելի ընդունելի համարել: Մյուս կողմից մեզ որոշակիություն է պետք: Օրինակ, մեր բուհը միջազգային մի քանի ծրագրերի հաղթող է, եւ մեր միջազգային գործընկերները պայմանագիր չեն կնքում պարտականությունները կատարողի հետ, որովհետեւ գտնում են, որ մի քանի ծրագիր է, դրա համար պետք է վերջնական ակտը ստորագրողը լինի»,-ասաց Դիանա Գալոյանը:

«Ուսումնական պրոցեսի դադարեցումը պայքարի ընդունելի տարբերակ չէ, դա ընդունելի էր այնքանով, որքանով եր ձայնը լսելի կդառնար: Ես հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը, բայց նաեւ պատրաստվում ենք կոլեկտիվով մեր պայքարը այլ հարթակներում իրականացնենք»,- ասաց Դիանա Գալոյանը:

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am