Արթուր Գևորգյանը «Դոգ» մականունով արվամոլի բողոքով չի գտնվում բանտում՝ ՀՀ-ում քննվող գործի շրջանակներում. փաստաբան. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է. 

ԱՄՆ-ում հանգրվանած Չարբախի ոստիկանապետի նախկին տեղակալ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը երեկ հայհոյանքախառն «լայվում» հայտարարարեց, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը գտնվում է ամերիկյան բանտում։ Նա նաև հայտնում էր, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 15-ին գրություն է ուղարկել ԱՄՆ Դաշնային բյուրո և ԱՄՆ-ի գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ Միացյալ Նահագներում է գտնվում ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան, որի նկատմամբ ՀՀ-ում հետախուզում էր հայտարարվել:


«Հրապարակը» զրուցեց Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանի հետ, որն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունում հարուցված գործով չկա նման բան, որ Արթուր Գևորգյանը կալանավորված է։ Իսկ նման մարդիկ, որ որոշել են իրենց համար լսարան ապահովել․․․ նման մարդիկ պետք է դիմում գրեին, որ բռնեին, հա՞»։Եվ Արթուր Գևորգյանը «Դոգ» մականունով արվամոլի բողոքով չի գտնվում ամերիկյան բանտում, ՀՀ-ում քննվող գործի շրջանակներում։
Ես ուղղակի ջղայնանում եմ, երբ տեսնում եմ՝ ինչ ա խոսում, ինչ բառապաշարով, ինչ առոգանությամբ։ Վիրավորական բառեր է օգտագործում մարդկանց հասցեին․․․»,-ասաց փաստաբանը։ Նկատեցինք՝«որոշ բաներ լսել եմ»։ Պատասխան՝ «ինչ-որ լսել եք, հաստատ շատ քիչ եք լսել» ։

Լսածների թվում էր այն, որ «Դոգը» ժամանակին եղել է Վլադիմիր Գասպարյանի աջ ձեռքը, հետո ինչ-որ խայտառակ պատմության համար հեռացվել է։ Փաստաբանն ի պատասխան՝ ասաց․«Չգիտեմ՝ աջ ձեռքն է եղել, թե ձախ ոտքը, բայց որ ոստիկանության աշխատակից է եղել, գիտեմ։ Գիտեմ, որ վռնդել են ոստիկանությունից։ Դա էլ գիտեմ։ Ինչի՞ համար․․․ երևի ինչ լսել եք, այ դրա համար։ Հետո գիտեմ՝ դատապարտվել է խարդախության ու շորթման համար։Հասկանում եք՝ ով ա, ինչ ա խոսում, ո՞նց ա խոսում։ Ուզում եմ զուսպ լինել որպես փաստաբան, բայց, անկեղծ, չգիտեմ՝ ուր է գլորվում էս պետությունը, հասարակությունը․․․ ոնց կարելի է նման բաներ խոսել, որ բանտում․․․ սա անեն, նա»։

Ամփոփելով՝ Հրանտ Անանյանն ասաց, որ նման բաներ խոսելով՝ Վարդան Ղուկասյանն իր էությունն է բացահայտում։

Նա նաև ավելացրեց, որ շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։

դիտվել է 2801 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am