8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում. ՊԵԿ նախագահ
«Մենք առաջիկայում կամփոփենք երրորդ եռամսյակը, 9 ամիսների վերաբերյալ կներկայացնենք հաշվետվություն, կանդրադառնանք նաեւ հարկային հավաքագրումներին: Ընդհանոււր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետեւանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո եւ կառավարելի են: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը եւ ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում: Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: