5000 նոր աշխատատեղեր, թե՞ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ. ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադառնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված 2020 թվականի օգոստոս ամսվա ցուցանիշներին, համաձայն որի՝ օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է շուրջ 5 հազար ավելի աշխատատեղ:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Ինչ խոսք, համավարակի պայմաններում նման ցուցանիշն իրական ձեռքբերում կլիներ, սակայն, շատ կարեւոր է տեսնել վերոնշյալ դրական ցուցանիշի հակառակ կողմն ու հասկանալ, թե ինչ գործոններով է դա պայմանավորված.

Քանակական տվյալները դիտարկելիս պետք է հաշվի առնել, որ, արտակարգ դրությամբ պայմանավորված, դեռեւս ապրիլ ամսվա ցուցանիշների հաշվարկից բացակայել են 9 հազարից ավելի այն կազմակերպությունների տվյալները, որոնցում բոլոր աշխատողները՝ շուրջ 31 հազար աշխատող համավարակի հետեւանքով ուղարկվել են չվարձատրվող հարկադիր պարապուրդի: Վերջիններիս աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն իրենք չեն վարձատրվել:

Մայիս ամսից սկսած, սահմանափակումների թուլացմանը զուգահեռ, բնականաբար վերոնշյալ աշխատակիցների որոշ մասն աստիճանաբար սկսել է վերադառնալ աշխատանքի՝ կրկին ներառվելով հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում: Ուստի կարող ենք եզրահանգել, որ օգոստոսին հուլիսի նկատմամբ 5000 աշխատատեղերի ավելացումը հիմնականում հարկային պարապուրդից վերադարձածներն են:

Ավելին, թեեւ օգոստոս ամսվա գրանցված աշխատողների ցուցանիշները դեռեւս հրապարակված չեն, այնուհանդերձ, ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով (տե´ս գծապատկեր 1)։

Գծապատկեր 1. Գրանցված աշխատողների թվաքանակը 2019-2020թթ.-ի հունվար-հուլիս ամիսներին (մարդ)

Միաժամանակ, 2020թ.-ին օգոստոսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտի աճը բացատրվում է այն հանգամանքով, որ որոշ ցածր եւ միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր եւ գերփոքր կազմակերպություններ դեռեւս գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, որոնց բացակայությունը, ի թիվս այլ գործոնների, անդրադարձել է հարկման բազայի չափի վրա: Պայմանականորեն դրանց ներառման դեպքում՝ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը կամ հարկման բազան ավելի փոքր կլիներ:

Այսպիսով՝ համավարակի ֆոնին 5 հազարով աշխատատեղերի ավելացման ուսումնասիրության արդյունքում փաստում ենք դրա թվային մանիպուլատիվ կողմերը»։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am