Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում երեկ սկսվեց ու հետաձգվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։ Փաստաբանները պատճառաբանեցին, որ պատշաճ չեն ծանուցվել։ Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին։

Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ ներկայացնել․ ասում են, որ դրա համար բազում հիմքեր ունեն, եւ գլխավոր հիմքն այն է, որ այս նիստը կարող էր առնվազն մեկ շաբաթ առաջ տեղի ունենալ, սակայն նախաքննության մարմինն ամեն ինչ արել է, որ սանկցիայի քննությունը համընկնի Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը։


Մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր իշխանությունների հավատարիմ դատավոր Մացոյի հետ անձամբ ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն է աշխատում։ Իսկ երեկ մի արտառոց փաստ էլ է գրանցվել․ Գագիկ Ծառուկյանի՝ 25-ի նիստին մասնակցելու ծանուցագիրը ոչ թե ոստիկանությունն է տեղ հասցրել, այլ՝ ԱԱԾ աշխատակիցները, որոնք Ծառուկյանին առձեռն են հանձնել՝ Առինջում։

Ստացվում է՝ նիստերն ապահովելու հարցն անթաքույց իրականացվում է նախաքննության մարմնի կողմից։ Ծառուկյանի մերձավոր շրջապատից, սակայն, վստահեցնում են, որ ԲՀԿ առաջնորդը չի վախենում կալանքից, միայն թե դա լինի որդու հարսանիքից՝ հոկտեմբերի 3-ից հետո։

Երեկ, մինչ դատարանը քննել է Ծառուկյանի կալանքի հարցը, վերջինս այցելել է Գեղարդ, ու երբ թիմակիցները զանգել տեղեկացրել են, որ նիստը հետաձգվել է, ասել է, որ երազում էր տեսել, որ պիտի գնա Գեղարդ՝ մոմ վառի։ Ի դեպ, եթե կալանքի սանկցիան տան, հարսանիքը, ըստ ամենայնի, կհետաձգվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 722 անգամ
Լրահոս
Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am