Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում․ ինչ են քննարկել 5 ժամվա ընթացքում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ Սահմանադրական դատարանում աշխատանքային առաջին նիստը ավելի քան թեժ է անցել, սակայն առանց բովանդակային քննարկումների: Ինչպես հայտնի է, այդ նիստում պետք է կայանային Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրություններ, սակայն, մեր տեղեկություններով, հարցը անգամ չի հասել թեկնածուներ առաջադրելու փուլին։

ՍԴ նախկին նախագահ, ՀՀԿ-ի սիրելի Հրայր Թովմասյանն ու «Իմ քայլի» կողմից ՍԴ գործուղված, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի սիրելի Վահե Գրիգորյանը, կարծես թե, կոալիցիա են կազմել եւ միահամուռ առաջ քաշել Արման Դիլանյանի թեկնածությունը՝ «Եթե հնի դեմ էիք պայքարում, ուրեմն պիտի ՍԴ նոր նախագահը նոր լինի, գոնե՝ Արման Դիլանյանը» հիմնավորմամբ։


«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ անգամ միմյանց վիրավորելու աստիճանի վիճել են կողմերը։ Մենք դեռ երեկ գրել էինք, որ ՍԴ անդամներից շատերն այնքան էլ կողմ չեն ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը, եւ երեկ էլ, կարծես թե, միտումնավոր ձգձվել է հարցի քննարկումը։ Կհարցնեք՝ ինչ էին անում 5 ժամ փակ դռների հետեւում։ Պատասխանը հետեւյալն է՝ քննարկում էին խնդիրը՝ այդ նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ։

ՍԴ նորընտիր անդամներ Էդգար Շաթիրյանն ու Արթուր Վաղարշյանը ընդգծված չեզոքություն են պահպանել, այսինքն՝ երկրի քաղաքական ղեկավարության համար ցանկալի ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում։ Բայց, չնայած այս իրավիճակին, անակնկալներ հնարավոր են։ Ամեն դեպքում, այսօր սպասվում է, որ հենց առավոտյան ՍԴ անդամները միանգամից պետք է անցնեն թեկնածուների ընտրության հարցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 573 անգամ
Լրահոս
Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am