29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ծայրահեղ քայլի է դիմել՝ ոտքերը մեխել է հատակին. «Պաշտպանյալս պատրաստ է մահանալ, բայց իր արդար լինելն ապացուցել». պաշտպան

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Տիգրան Բադալյանը, ով արդեն 29 օր հացադուլ է իրականացնում, այսօր ծայրահեղ քայլի է դիմել`նա մեխել է ոտքերը խցի հատակին. այս մասին Tert.am- ին տեղեկացրեց նրա պաշտպան Կարլեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող Տիգրան Բադալյանը ինքնավնասում էր կատարել`կարել էր բերանը և կտրել դաստակի երակները:

Փաստաբանի փոխանցմամբ`Տիգրան Բադալյանի քրեական գործի շրջանակներում բազմաթիվ անհասկանալի գործողություններ են ընթանում, պետք է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեր, սակայն Քննչական մարմինները որոշել են գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկել դատարան: Նրա պնդմամբ` նմանատիպ արարքներ կատարած անձիք, որոնց մեղքը ապացուցված է, գտնվում են ազատության մեջ, իսկ Տիգրան Բադալյանի նկատմամբ խափանման միջոցը մինչ օրս չի փոխվել.

«Սկզբնական շրջանում նրա նկատմամբ գրավ էր կիրառվել և որևէ խախտում տեղի չունենալով Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ պաշտպանյալս պետք է կալանավորվի: Պաշտպանյալս իր գործին հանրային ուշադրությունը ուղղելու համար նմանատիպ քայլի է դիմել և հացադուլ և ջրադուլ հայտարարել` նկատի ունենալով դատարանի տրամադրվածությունը սույն գործի նկատմամբ: Պատրաստվում եմ մինչև Եվրոպական դատարան բողոքարկել, եթե Հայաստանի ներպետական արդյունքը մեզ գոհացուցիչ չլինի»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 25-ին պաշտպանական ճառը կիրականացվի, որից հետո դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

«Գրեթե բոլոր դատական նիստերին նույն հիմքով ներկայացվել է, որ պաշտպանյալս գտնվի ազատության մեջ`խափանման միջոցը փոխվի և շարունակվի դատաքննությունը, սակայն բոլոր միջնորդությունները անհիմն լինելու պատճառաբանությամբ մի տողով գրել և մերժել են: Այս քայլը ոչ թե դատարանի վրա ճնշում է այլ, այն, որ, եթե գործերը քաղաքական բնույթի չեն՝ անուշադրության են մատնված և հասարակ քաղաքացուն շահերը դժվար են պաշտպանվում:

Պաշտպանյալս պատաստ է մահանալ, բայց իր արդարարությունը ապացուցի, սակայն բոլորս հասկանում ենք, եթե մի բան տեղի ունենա նրա հետ և հետագայում ատյանները արդարացնեն նրան, դա ոչինչ է»,- նշեց Կարլեն Ավագյանը:

Անդրադառնալով գործի հանգամանքներին փաստաբանը նշեց, որ Տիգրան Բադալյանը իրենց գյուղում հայտնաբերել է մետաղյա թիթեղներ և հանձնել է նույն գյուղում գտնվող մետաղի ընդունման կետ, իր կարծիքով, անտրամաբանական է, եթե գողություն արած լիներ, մետաղյա թիթեղները նույն գյուղում չէր հանձնի.

«Տուժողները կանչել են նրան իրենց տուն, երբ դեռ քրեական գործ չկար, և հայց չէր ներկայացվել և Տիգրանը Բադալյանը հայտնել է, որ ինքը գտել է այդ թիթեղները և այդ ժամանակ տուժող կողմը որոշել է, դիմել Ոստիկանություն, որպեսզի ոստիկանությունը պարզի այդ հանգամանքը: Ոստիկանությունն էլ, հաշվի առնելով որ թիթեղները նրա մոտ է, հիմք է ընդունել, որ ինքը չի գտել և գողացել է»:

Կարլեն Ավագյանը նշում է, որ քրեական դատավարության օրեսգիրքը պաշտպանում է հասարակությանը հանրային վտանգավոր արարքներից և հասարակությանը պաշտպանում պետական ապարատի ոտնձգություններից, սակայն նախաքննությունը իր խնդիրը չի իրականացրել, և ինքն է ոտնձգություն իրականացրել հասարակ քաղաքացու նկատմամբ. «Աբսուրդային է նման քրեկան գործը մեղարական եզրակացությամբ, ապացույցների նման բազայով ուղարկել դատարան: Ոչ թե արդարադատություն է իրականացվում, այլ իրականացվում է մեկը մյուսի շահերի սպասարկում, դատախազություն, Քննչական մարմիններ, դատական մարմիններ»:

Հիշեցնենք, որ Տիգրան Բադալյանը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով 1.1 կետով, գողություն՝ բնակարանի ապօրինի մոտք գործելու համար:

դիտվել է 561 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am