Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի.politik.am/տեսաշար/

Նիկոլ Փաշինյանի կառավարման ավելի քան 2,5 տարվա ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ կառավարությունը կամ պետական կառույցներն առանց մրցույթի մեկ անձից գնում են կատարել, իսկ հետագայում պարզվել է, որ ընկերությունը կամ դեռ գրանցված չէ, կամ գրանցված է, բայց չի գործում և չունի աշխատակիցներ։

Պաշտոնական e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը ԱՁ Արթուր Մանուկյանի (ՀՎՀՀ 25440867) հետ կնքել է N ՀՀՎԱ -ՄԱ - ԾՁԲ - 20/32 պայամնագիրը, որով նշված անհատ ձեռնարկատերը պետք է Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայություն մատուցի։ Պայմանագրի արժեքն է ավելի քան 43 միլիոն 422 հազար դրամ։Նախ փորձեցինք պետական ռեգիստրի պաշտոնական www.e-register.am կայքից տեղեկություններ ճշտել ԱՁ հիմնադիրների վերաբերյալ։ Նշված պաշտոնական կայքում առկա էր ավելի քան 30 ԱՁ-ների մասին տեղեկություններ, որոնցից որևէ մեկի ՀՎՀՀ-ն չէր համապատասխանում առկա պայմանագրում նշված ՀՎՀՀ-ին։

ԱՁ «Արթուր Մանուկյան»-ի հիմնադիրների մասին տեղեկություններ առկա չէին նաև tender-monitoring.am կայքում։ Այս կայքը պետական գնումների մասին տեղեկություններ պարունակող մասնագիտական հարթակ է։ tender-monitoring.am կայքն օգտվում է Ֆինանսների նախարարության Armeps համակարգի տվյալներից: Armeps-ը էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային համակարգ է, որը գործարկվել է 2016թ-ին և ներառում է գնումների մասին տվյալներ՝ 2012թ-ից:Կառավարության կողմից հրապարակված պայմանագրում նշված ՀՎՀՀ-ով փորձեցինք ճշտել, թե քանի աշխատակից ունի «Արթուր Մանուկյան» ԱՁ-ն։ Այս գործում մեզ օգնության եկավ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամի պաշտոնական 1000plus.am կայքը, որտեղ ցանկացած ընկերության ՀՎՀՀ միջոցով կարելի է ճշտել աշխատակիցների թվաքանակի մասին տեղեկություններ։ «Արթուր Մանուկյան» ԱՁ-ի վերաբերյալ այս համակարգում չկային տեղեկությունները, ինչը նշանակում է, որ ընկերությունը չունի աշխատակիցներ։ Այն որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նշված ընկերությունը վճարներ չի անում հաստատվում է նաև tender-monitoring.am կայքում։Այսպիսով կարող ենք փաստել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ավելի քան 43 մլն դրամ գումար է տվել մի ընկերության, որը չունի աշխատակիցներ, որի մասին նաև տեղեկություններ գտնելն անհնար է։ Սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարք է, որի մասին իշխանությունները պարտավոր են բացատրություններ տալ։

դիտվել է 487 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am