Էրդողանը աջակցեց Ադրբեջանին ՄԱԿ-ի ամբիոնից. «Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղության հիմնական խոչընդոտն է»
Հայաստանը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հիմնական խոչընդոտն է: Այս մասին սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ նրա` դրա ապացույցը 2020 թվականի հուլիսին «Հայաստանի գործողություններն են», որոնք հանգեցրին շփման գծում Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական ուժերի բախմանը:
«Հուլիսին Ադրբեջանի տարածքների վրա «հարձակված Հայաստանը» կրկին ցույց տվեց, որ նա Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ամենակարևոր խոչընդոտն է», - ասաց Էրդողանը: