Նարեկ Սամսոնյանը իր կուսակցության մասին կխոսի մեկ շաբաթից կամ մի փոքր ուշ

«Հրապարակ»-ը կապվեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հայտնի կադրերով տեսանյութի վերաբերյալ կառավարություն ուղարկված իր հարցման պատասխանը ստացե՞լ է։ Պարզվեց՝ չի ստացել։ «Կարծում եմ՝ չեն էլ պատասխանի կամ կպատասխանեն այն, ինչ Աշոտ Փաշինյանն ասել է երեկ «Հրապարակին»։ Մարդն ասում է՝ լավ է, նորմալ է, դրանում ամաչելու բան չկա, պարել եմ, լավ եմ արել»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։ Նա ամփոփում է․ «Նորմա՞լ է՝ մենք էլ հասարակությանը ցույց ենք տվել՝ կառավարական ընտանիքի համար «նորմալ» երեւույթները որոնք են։ Հասարակությունն էլ ինքը գնահատականը տվել է, տեսել եք։ Միանշանակ գնահատական է տվել՝ բացառությամբ 1-2 մարդու»։

Հիշեցնենք, որ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին «Ասադոր» ռեստորանում ճաշող Աշոտ Փաշինյանը, որը ծխելիս է եղել ռեստորանի պատի տակ, այդ տեսանյութի հետ կապված՝ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել էր՝ այո ինքն է, պարում է ու կարծում է, որ պարելը նորմալ է։ Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ճնշումներ կային՝ տեսանյութը հանելու պահանջով, նա այն ժամանակ չէր մեկնաբանել, եւ հարցին, թե դրանք շարունակվեցի՞ն, նշել էր, որ անիմաստ են իր վրա ճնշումները։ Հիշեցնենք նաեւ, որ նա ասել էր՝ կառավարություն հարցում է արել, որ պարզի՝ Աշոտ Փաշինյա՞նն է արդյոք այդ տեսանյութում, թե՞ «նրա հոգին է»։ Իսկ տեսանյութը սկանդալային էր համարվում, որովհետեւ պարը, միջավայրը, կողքի պարողներն այնքան տարօրինակ էին, որ մարդիկ ենթադրել էին, թե երիտասարդներն ինչ-որ հոգեմետ դեղերի ազդեցության տակ են։

Տեղեկացրել էինք նաեւ, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարը կուսակցություն է բացում։ Գրել էինք, որ հիմնադիր համագումարը կայանալու է հոկտեմբերի 3-ին, նախնական անունը «Իմ Հայաստան» է։ Սակայն Սամսոնյանն ասել էր, որ այդ մասին կխոսի մեկ շաբաթից կամ մի քիչ ավելի ուշ։ Երեկ մենք կրկին հետաքրքրվեցինք այդ կուսակցությամբ, նա միայն ասաց, որ կուսակցության ձեւավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հիմա կուսակցության մասին որեւէ բան չի ուզում մեկնաբանել, եւ երբ ժամանակը գա, ու հայտարարի դրա մասին, նաեւ կբացատրի, թե ինչու այն ժամանակ, այսինքն՝ հիմա, այդ մասին որեւէ մեկնաբանություն չէր տալիս։ Հիշեցնենք նաեւ, որ Սամսոնյանը վերջին տարիներին բավականին աղմուկ հանած՝ հետաքննություններ իրականացրած «Անտիֆեյք» կայքի սեփականատերն է, եւ այս օրերին էլ սկսել են իշխանությանը ծառայող դատավորների մասին հետաքննություններ անել, նրանց կապերն ու կոռուպցիոն գործարքները բացահայտել։ Համենայնդեպս խոստացել են, որ առաջիկայում աղմկոտ բացահայտումներ են լինելու։

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am