Ռուստամ Բադասյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է աշխատակիցների պարգևատրման և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Աս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, օրվա խորհրդի համատեքստում շնորհավորելով նախարարին և Ծառայության աշխատակիցներին, իր ողջույնի խոսքում ասել է. «Ազատ, անկախ 3-րդ Հանրապետության՝ որպես իրավական պետության ձևավորումը դարձավ հայ ժողովրդի պատմական արդարության հաղթաթուղթը։ Այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, առավել քան կարևոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցումը՝ ձեռքբերածը պահպանելու, ազնվորեն արարելու, ժողովրդավարական, իրավունքահեն պետության շարունակական գոյությունը երաշխավորելու և ապահովելու առումով։ Այս խրախուսանքները ձևական բնույթ չեն կրում։ Այն ձեր անցած ուղու ապացույցն է։ Ցանկությունս է, որ ձեռք բերածի վրա կանգ չառնեք, այլ ամբողջ ներուժով գործեք ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու»։

Նախարար Բադասյանը ևս շնորհավորել է ներկաներին Անկախության տոնի կապակցությամբ և ընդգծել, որ այն լավ առիթ է վերարժևորելու մեր ծառայությունը հայրենիքին: «Առաջին հերթին մենք պետք է հավատանք մեր աշխատանքին։ Օրինակ՝ ես հավատում եմ, որ մենք ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Ինձ հետ միասին հավատում են նաև իմ տեղակալներն ու պարոն Մեղրյանը: Ես ուզում եմ, որ Ծառայության ղեկավար անձնակազմն ու բոլոր աշխատակիցները ևս հավատան այս գաղափարին, հավատան, որ մենք ունենալու ենք բոլորովին այլ սոցիալական երաշխիքներ, արժանապատիվ աշխատավարձ, արժանապատիվ աշխատանքային պայմաններ և ունենալու ենք կոռուպցիայից զերծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»,- նշել է նախարարն ու հավելել, որ դրան հասնելու համար պետք է հավատանք մեր անելիքներին։

Ռուստամ Բադասյանի խոսքով, ժամանակին Ծառայության հիմքում դրվել է ոչ լավ պրակտիկա, որը Ծառայությանը հեռացրել է քաղաքացիներից։ «Մենք հաճախ քաղաքացիներին չենք ընկալում որպես գործընկեր, անձ, որին հաշվետու ենք, հաշվետու մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին։ Քաղաքացու հետ կոպիտ խոսակցությունը, նրա դարդուցավի նկատմամբ անտարբերությունը մեր համար, բնականաբար, ընդունելի չեն։ Դրա համար խնդրում եմ այստեղ գտնվող ղեկավար անձնակազմին հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին»,- ընդգծել է արդարադատության նախարարը՝ միաժամանակ նշելով, որ շատ են նաև օբյեկտիվ խնդիրները, որոնք Ծառայությունից կախված չեն, բայց պետք է համատեղ ուժերով համակարգային լուծում ստանան։

Միջոցառման ընթացքում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակի կապակցությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների։

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ծառայության մարզային տարբեր բաժինների հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված 8 անձի երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։

Սերգեյ Մեղրյանը նոր աշխատակիցներին մաղթել է անփորձանք ծառայություն և մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել բարեխիղճ և պատասխանատու։ Նախարար Ռուստամ Բադասյանն էլ հույս է հայտնել, որ կիրականացնեն երդման ոգուն արժանի ծառայություն։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am