Աբրամովիչը կասկածվում էր խաղացողների իրավունքները գնելու մեջ
BBC-ի փոխանցմամբ՝ անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուս գործարար Ռոման Աբրամովիչը կասկածվում է այլ ակումբների խաղացողների նկատմամբ գաղտնի իրավունքներ ձեռք բերելու մեջ: «Այն փաստը, որ մենք տեղյակ չենք այս խնդրին, հաստատում է, որ որևէ անօրինություն չի եղել, քանի որ որևէ գործողություն չի ձեռնարկվել», - ասել է Աբրամովիչի մամուլի խոսնակը: Պարբերականը պնդում է, որ Աբրամովիչը խաղացողների նկատմամբ իրավունքներ է ունեցել Բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնված ընկերության միջոցով: