Փուչիկներով ու ծափերով՝ ինչպես ցանկացել էր մայրը
«Շենգավիթ» ԲԿ-ից այսօր՝ սեպտեմբերի 22-ին, դուրս է գրվել 30-ամյա մահացած ծննդկանի՝ Սեդա Ասատրյանի աղջիկը։ Երեխային հիվանդանոցի մուտքի մոտ հարազատները դիմավորեցին այնպես, ինչպես Սեդան էր ցանկացել ու նախապատրաստել՝ փուչիկներով, ծափերով։ Երեխային նախ ցանկացել են մոր անունով անվանակոչել, բայց հայրը պնդել է, որ աղջկան անվանեն Նարե, որը նրա համար մայրն էր ընտրել։