Արայիկ Հարությունյանը ստախո՞ս է, միամի՞տ, քծնո՞ղ, թե՞ բոլորը միասին

Նիկոլ Փաշինյանին անհարմարության աստիճանի քծնող Արայիկ Հարությունյանն Արցախում նախագահ է աշխատում։ Ավելի ճիշտ՝ նախագահի պաշտոնում է հայտնվել ճիշտ պահին ճամբարափոխ լինելու և այլ հատկանիշների շնորհիվ։

Հարությունյանը շատ ճկուն գործիչ է։ Երիտասարդ տարիքում նա ճկվել է գործարարներ Գուրգեն Արսենյանի ու Բարսեղ Բեգլարյանի առաջ։ Վերջինիս միջոցով հասել է Արցախի վարչապետի պաշտոնին՝ դրանից հետո գերճկվելով Սերժ Սարգսյանի առաջ ու մտնելով Բակո Սահակյանի համապատասխան վայրը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ չի ճկվել, բայց ոչ թե չուզենալու, այլ չկարողանալու պատճառով․ քաշը չէր հերիքում։

Հիմա Արայիկ Հարությունյանն այնքան է ճկվել Նիկոլ Փաշինյանի առաջ, որ արդեն կոտրվել է։ Կոտրվածության արդյունքում Հարությունյանը ստիպված է կա՛մ ստել, կա՛մ անգրագիտության գոհարներ հրամցնել, կա՛մ պարզապես բացահայտել սեփական միամտությունը։

Ո՞վ է Արայիկ Հարությունյանը

Հարությունյանը միշտ համաձայն է Փաշինյանի հետ։

ՀՀ վարչապետն ասում է, որ պաշտոնական Երևանը Ղարաբաղի հարցով չի կարող բանակցել Ադրբեջանի հետ, քանզի չունի նման մանդատ, չի ներկայացնում ղարաբաղցիներին և, հետևաբար, բանակցային սեղանի շուրջ պետք է նստի պաշտոնական Ստեփանակերտը։ Փաշինյանն, ըստ այդմ, աշխարհին փորձում է համոզել, որ Արցախը Հայաստան չէ, և վե՛րջ։ Այսինքն՝ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից ու բանակցությունները գցում ղարաբաղցիների գրպանը։ Հարությունյանը համաձայն է այս գծի հետ։

Պոպուլիստական և այլ նկատառումներից ելնելով Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և՛ վերջ։ Հարությունյանը նրա այս գծին էլ է համաձայն։

Հարությունյանը համաձայն է նաև Փաշինյանի այն տեսակետի հետ, ըստ որի՝ Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին։

Ինչպես հասկանում եք, Փաշինյանի բոլոր իրարամերժ տեսակետների հետ Հարությունյանի տեսակետը նույնական է, ինչը հուշում է այն մասին, որ Հարությունյանը պարզապես աթոռի խնդիր է լուծում, այլ ոչ թե տեսակետ հայտնում։ Իսկ երբ տեսակետ է հայտնում, ապա ստիպված է լինում ցույց տալ իր անգրագիտությունը, իսկ երբեմն նաև՝ ստախոսությունը։

Ստախոսությունը վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերություններին։ Հարությունյանը հայտարարում է, որ ինքն ինքնուրույն է և ազատորեն է հարաբերվում Երևանի հետ և երբեք Արցախի նախագահն այսքան ինքնուրույն չի եղել Երևանից, քան հիմա։ Սակայն իրականությունն այն է, որ այսպիսի անդեմ և ճկվածությունից կոտրված ղեկավար Արցախը 1991–ից այս կողմ չի ունեցել։

Այնպես չէ, որ Արցախի նախորդ ղեկավարները Երևանի հետ «դու»–ով են խոսել, բայց Ստեփանակերտը միշտ ունեցել է իր տեսակետը հատկապես պատերազմի տարիներին ու դրանից հետո։ Ի վերջո չմոռանանք, որ և՛ Քելբաջարի հանձնման պահանջի հարցում, և՛ բանակցային գործընթացի փուլային լուծման առաջարկի ժամանակ Ստեփանակերտը դեմ գնաց Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկին, ու տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։

Արցախի ներկա նախագահը չի հասկանում, որ երբ հայտարարում է, թե Երևանի ու Ստեփանակերտի տեսակետները հակամարտության կարգավորման հարցում նույնական են, պարզապես ծիծաղ է առաջացնում և ցույց տալիս մարտավարական անգրագիտությունը։

Նախ պաշտոնական Երևանն այժմ չունի հստակ տեսակետ Արցախի հարցում և ուրեմն անհասկանալի է, թե ինչի հետ է նույնական Հարությունյանի տեսակետը։

Բացի այդ՝ բանակցային նրբություններն այնպիսին են, որ Ստեփանակերտը պետք է միշտ ավելի կոշտ և անզիջում դիրքորոշում ունենա, քան Երևանը։ Եթե հայտարարում ես, որ նույնական ես Երևանի հետ, ապա զրոյացնում ես մանյովրի հնարավորությունները։

Վտանգավոր է Արցախի նախագահի պաշտոնում կենցաղային մտածողությամբ ու գավառական քծնանքով աչքի ընկնող մարդ ունենալը։ Հարությունյանը հայտարարում է, թե բա երազում եմ, թե երբ եմ լինելու Փաշինյանի ենթական։ Ուզում է ասել, որ երազում է մեր զույգ պետությունների միավորման մասին։ Այն, որ բոլորիս մտքերում ու հոգիներում Հայաստանն ու Արցախը մեկ մարմին են, դա աներկբա է, բայց կան քաղաքականություն, բանակցային գործընթաց և միջազգային խաղի կանոններ։ Եթե սրանք հաշվի չես առնում, ապա կենցաղային մտածելակերպդ ու գավառական քծնանքդ կարող են վնասել և՛ Հայաստանին, և՛ Արցախին։

Մի խոսքով, Հարությունյանը ճիշտ կանի քաղաքական ու բանակցային թեմաներից չխոսի, այլ զբաղվի իր բիզնեսով-բանով, մինչև Երևանում քաղաքական իրավիճակ փոխվի ու իրեն իր իսկական տեղը ցույց տան։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

Հ․Գ․ Արայիկ Հարությունյանին ինչ-որ մեկն Անգլիայի վարչապետ Չերչիլի խոսքերն է սովորեցրել, բայց չի սովորեցրել, թե երբ և որտեղ այդ խոսքերն օգտագործել։ Նրան չեն հուշել, որ խելոք մարդկանց մտքերը կրկնելով՝ խելոք չես դառնում, իսկ երբեմն դառնում ես զավեշտալի։

Հարությունյանն անդրադառնում է Մադրիդյան սկզբունքներին ու հայտարարում, թե բա Չերչիլն ասել էր, որ նա, ով խաղաղություն է աղերսում խայտառակության գնով, ապա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն։

Չերչիլը ճիշտ է ասել, բայց դա Փաշինյան–Հարությունյան զույգի գործունեությանն է վերաբերում։ Փաշինյանն ու նրա կինն են երկու տարի խաղաղության աղավնի խաղում։ Նրանք են հայտարարում, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, որ Մեհրիբանը կարող է գալ ու Ստեփանակերտում մուղամ լսել, որ փամփուշտները պետք է ձուլել ու զարդեր սարքել, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին (և դա այն դեպքում, երբ Ադրբեջանում Երևանն են պահանջում), որ ․․․

Փաշինյանի ու նրան կցված Հարությունյանի՝ Անգլիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենի վարած քաղաքականությունը հիշեցնող քայլերն են պատճառը, որ այսօր մենք ստացել ենք խայտառակություն ու միևնույն ժամանակ չենք կարողացել նվազեցնել պատերազմի հավանականությունը՝ հընթացս բանակցությունները տապալողի իմիջ ձեռք բերելով։

Փաշինյանի արտաքին քաղաքականության արդյունքում մենք հակամարտող կողմ ենք դարձել ոչ միայն Ադրբեջանի, այլ առաջին հերթին Թուրքիայի հետ։ Պաշտոնական Անկարան արդեն օպերատիվ արձագանքում է հայ–ադրբեջանական բախումներին ու ակտիվորեն մտել է խաղի մեջ՝ օգտվելով պաշտոնական Մոսկվայի ու Երևանի, մեղմ ասած, սառը հարաբերություններից։ Հարաբերություններ, որոնք փչացնելու ուղղությամբ Փաշինյանն ու իր սորոսական շրջապատը հսկայական քայլեր են ձեռնարկել։ Արայիկ Հարությունյանն էլ իր գործողություններով աջակցել է այդ քայլերին։

Այնպես որ ում՝ ում, բայց Ա․ Հարությունյանը Չերչիլին չպետք է հրապարակավ մեջբերի։ Ինքն ավելի լավ է ուսումնասիրի Չեմբեռլենի կենսագրությունը և հետևություններ անի, որպեսզի ստիպված չլինի դրա փոխարեն ուսումնասիրել հեղափոխական Կերենսկու հետ տեղի ունեցածը։

դիտվել է 1189 անգամ
Լրահոս
«Բերձորի ուղղությամբ, երեք թևերով հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները մեր հրետանային դիպուկ կրակով ետ են շպրտվել, մեծ կորուստներ կրելով՝ ավելի քան 50-100 դի» «Բակում նստարանին անվախ ու հանգիստ նստած տեսա Բակո Սահակյանին․․․ տեսա Բ. Սահակյանի հուզված և արցունքով լի աչքերը: Նա ինձ ասաց. «Շահե, սա էլ մեր խաչն է»» Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հարվածային ԱԹՍ-ն Միջազգային կառույցները կտեղեկացվեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակի կիրառման մասին. ՀՀ ՄԻՊ Գագիկ Ծառուկյանի կոչից անմիջապես հետո ստեղծվել է հատուկ շտաբ. կազմավորվել են կամավորականների ջոկատներ Թշնամին հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթբեկ բնակավայրը. video Դուք պատկերացնո՞ւմ եք ողբերգության աստիճանը. Սոլովյովի կոշտ ելույթը՝ ուղղված Հայաստանին և Ադրբեջանին. video Արցախում վիրավորված զինծառայողը հայրենասիրական երգ է երգում հիվանդասենյակում. video Արտաքին կողմերը պետք է հեռու մնան հակամարտությունից. Կանադայի ԱԳ նախարար Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ Մարտունին գրեթե ողջ օրն Ադրբեջանի զինուժի զանգվածային հարձակման թիրախում է․ WarGonzo–ի լրագրողը պատմում է. video ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից ... Իսկ խրամատի դիտակետից մի ամբողջ ազգի ու մեր հայրենիքի ճակատագիրը կա, հաղթանակը կա Նիկոլ Փաշինյանի արցախյան տեսակետները․ հիշողության թարմացում․ 7or TV. video Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվիրել ՀՀ ԱՆ-ին Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված- չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին «Որտեղի՞ց հայերն այդ փողերը ներդրեցին նման զենք ձեռք բերելու համար». Ալիևը կրկին բողոքել է Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է Ադրբեջանը ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ. video Հռոմի Պապը Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի նահատակ է հայտարարել Կովերի անկում՝ ադրբեջանցիների կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառումից հետո Թուրքիան սպառնալի՞ք է Ռուսաստանի համար․ բավակա՛ն է կարճատես լինել․ քննարկում. video Արտակ Բեգլարյանն ուղերձ է հրապարակել Ադրբեջանի զինուժի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի կենտրոնական շուկայից. video Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը. video «Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին». Տիգրան Վիրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub