Պաշտոնեական չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում

Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի նախկին և ներկա ղեկավարների կողմից կատարվել են ենթադրյալ ապօրինություններ: Մասնավորապես՝ Արտաշատի նախկին քաղաքապետի կողմից իր պաշտոնավարման ժամանակահատվածում Արտաշատի մանկական գեղարվեստի դպրոցի կիսակառույց շենքը վաճառվել է ձևական աճուրդով և գնվել շուկայականից ցածր գնով:

Հաղորդման հիման վրա Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստված նյութերով կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում՝ այն հիմնավորմամբ, որ վերը նշված դեպքի փաստով ձեռք չեն բերվել հանցագործությունը հաստատող բավարար հիմքեր և սպառվել են այդ ուղղությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու միջոցները:


Արարարտի մարզի դատախազությունում ստուգվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը, որի արդյունքում պարզվել է, որ դեպքի իրական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները եղել են ոչ լիարժեք: Մարզի դատախազությունում նյութերին ծանոթանալու, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե և Արտաշատի համայնքապետարան կատարված հարցումների արդյունքների ուսումնասիրությամբ նաև պարզվել են այնպիսի հանգամանքներ, որոնք պահանջում են դրանց դեպքի իրական հանգամանքների լիարժեք պարզման նպատակով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության իրականացում:

Մասնավորապես՝ պարզվել է, որ Արտաշատի նախկին քաղաքապետ Գ. Մ.-ի 2006թ. մարտի 31-ի որոշման համաձայն` «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոց»-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է դպրոցի շինությունների փաստացի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 2331.0 քմ մակերեսով հողատարածք: 2006թ. նոյեմբերի 8-ին Արտաշատի համայնքապետարանում իրականացվել է «Մանկական գեղարվեստի դպրոցի» կիսակառույց շենքի աճուրդը: Շենքի շուկայական արժեքը գնահատվել է 6.500.000 ՀՀ դրամ, որը վերաբերել է միայն շինություններին, իսկ հողատարածքի շուկայական արժեքը դրա մեջ ներառված չի եղել: Աճուրդին մասնակցել է նաև Արտաշատի քաղաքապետ Գ. Մ.-ի որդին՝ ներկայում Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնն զբաղեցնող Ս. Մ.-ն, և նշված շենքը գնել 7.155.000 ՀՀ դրամով:

2020թ. գարնանը նշված շինությունը վաճառվել է 90.000.000 ՀՀ դրամով: Պարզվել է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ դպրոցին հատկացված՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության նշված 0.2331 հա հողամասի նկատմամբ գրանցվել է շինության գնորդների՝ երկու ֆիզիկական անձանց անվամբ «Ընդհանուր համատեղ սեփականության» իրավունք: Այսինքն, բացի «Մանկական գեղարվեստի դպրոցի» կիսակառույց շենքից, վաճառվել է նաև «Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոցի» շինությունների փաստացի զբաղեցրած և սպասարկման համար անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով քաղաքապետի 2006թ. մարտի 31-ի որոշմամբ «Մանկական գեղարվեստի դպրոցին» հատկացված 0.2331 հա հողատարածքը, որը 2006թ. աճուրդի դրված չի եղել և չի օտարվել, այսինքն շարունակել է պատկանել գեղարվեստի դպրոցին:

Նկատի ունենալով, որ ձեռք են բերվել Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը, ծանր հետևանքների առաջացմամբ, ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցավոր արարքնի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am