Անկախության տոնը պետք է լիներ հայ ժողովրդի համերաշխության տոն, որը ցավոք մենք երեսուն տարի է չենք տեսնում․ Արամ Սարգսյան. video

«Անկախության օրը» Հայաստանի լավագույն տոներից է։ Մեզ համար անկախությունը պետք է լիներ այնպիսի մի գրավական, որը թույլ կտար երկիրը զարգացներ համապարփակ, ինչպես նաև այս տոնը պետք է լիներ հայ ժողովրդի համերաշխության տոն, որը ցավոք մենք երեսուն տարի է չենք տեսնում։

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «Անկախության» տոնին ու դրա նշանակությանը։

Ըստ Արամ Սարգսյանի՝ հանուն համազգային խնդիրների լուծման, մենք պետք է համերաշխ լինենք․ «Ռուսահայը, ամերիկահայը, լիբանանահայը տարբերվում են, բայց մեզ համար կան չորս համազգային խնդիրներ՝ Ցեղասպանության հարց, Արցախի հիմնախնդիր, Հայաստան-Սփյուռք զարգացում ու Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագրերը»։

Հաղորդման մյուս հյուրը՝ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Հայաստանի անկախության օրվան, ասել է․ «Անկախությունը պետության համար բարձրագույն արժեք է, որ ոչինչ հետ չի կարելի համեմատել։ Ինչ վերաբերում է մեր անկախությանը, փաստորեն, մեր անկախությունը կյանքի իրավունքի հետ համատեղված է»։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ չի կարելի իշխանությունների գործած այս կամ այն սխալները նույնացնել ժողովրդի հետ․ «Մենք ունենք ժողովուրդ, որը գրանցել է այնպիսի հաջողություններ, որոնցից զարմացել են հարևան պետությունները։ Ես առիթ եմ ունեցել շփվել հարևան երկրների հետ, որոնք զարմացած էին՝ ինչպես դեպի ծով չունեցող երկիրը գրանցում այսպիսի հաջողություններ»։

Արամ Սարգսյանն էլ համոզված է՝ մենք ձեռք բերեցինք անկախություն, որովհետև դրա համար ունեինք հրաշալի պոտենցիալ։

Դիտարկմանը, որ երբ խոսում եք անկախության տոնը պետք է լիներ միասնության, համերաշխության տոն, բայց տարանջատումը հայաստանցի-արցախցի առաջին դրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև մենք վերջին երկու տարում տեսնում ենք, որ երկրում անգամ հարազատները միմյանց հետ խնդիր ունեն, Լարիսա Ալավերդյանը նշել է․ «Դուք փաստ եք արձանագրում և 92թ․-ին առաջին նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը համաձայն է՝ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, բայց բարձր կարգով, որը հակասում է մեր անկախության հռչակագրին, ինչը գրվել է Տեր-Պետրոսյանի ժամանակ»։

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ դա եղել է կոնցեպտ, որի գերին ենք մենք մինչ օրս։

Արամ Սարգսյանի խոսքով էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համար Արցախը բեռ էր, որովհետև հայտնի էր, որ նա կարծում էր՝ ինչքան քիչ դարդ ունենաս, ավելի լավ․ «Տեր-Պետրոսյանը 97թ․-ին գրեց տխրահռչակ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, որի պատճառով մենք դրա դեմ դուրս եկանք»։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբերի ամսին պարգևավճար են ստացել Հայ զինծառայողը փրկում է ականի վրա հայտնված ծառայակցի կյանքը. Տեսանյութ Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում Որքա՞ն է իրականում դոլարի փոխարժեքը. սպասվում է սոցիալական ծանրագույն վիճակ Իշխանությունը երկարացնում է իր հոգեվարքի նոպաները Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան Ինչ է արել այս ընթացքում Գլխավոր դատախազությունը Օնիկ Գասպարյանը փոշմանել է Գործարարներին զարմացրել է Փաշինյանի որոշումը. ով է լինելու նոր նախարարը Փաշինյանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ. «Նիկոլի մահապարտները» Արթուր Վանեցյանը՝ մեկուսարանում անցկացրած օրերի մասին Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանությունը Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին» Բաբայանի թիմն անհասկանալի է պահում իրեն Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում ՀՀ-ի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են առանց Հայաստանի մասնակցության.Գոհար Մելոյան Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճան Նիկոլի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը․ Բաբկեն Հարությունյան Խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարարությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը Ադրբեջանցի զինվորները Նիկոլ Փաշինյանի պատվին տորթ են պատրաստել. video ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub