Նոր ապտակ Ռուսաստանից

ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումներն երեկվանից հանվում են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված պետությունների քաղաքացիներին և նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավտոհաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը։

Ինչ է ստացվում, մինչ Հայաստանում ամիսներ շարունակ հարյուրավոր քաղաքացիներ Ռուսաստան գնալու պահանջով բողոքի ցույցեր են անում, Մոսկվան օդային սահմանները բացում է ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի։

Ո՞րն է նման մոտեցմանը պատճառը, այս հարցի պատասխանը պաշտոնապես չի տրվում։
«Ազատությունը» եզրակացնում է, որ որպես պատճառ կարող էր դիտարկվել համաճարակաբանական վիճակը և համեմատում կորոնավիրուսի տարածման պատկերը օրինակ` Ղազախստանում և Հայաստանում։ Անցած օրվա ընթացքում Ղազախստանի առողջապահության տվյալներով` կորոնավիրուսից մահացել է 4, թոքաբորբից՝ 1 մարդ: Համաճարակի սկզբից՝ մարտի 13-ից, Ղազախստանում կորոնավիրուսային վարակի 107 հազար 307 դեպք է հայտնաբերվել, մահացել է 1699 մարդ: Այս պահին կորոնավիրուսային վարակից բուժումը շարունակում է ստանալ 3 հազար 667 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Հիվանդանոցներում է գտնվում 1873 հիվանդ։ Սրանք պաշտոնական տվյալներն են, նույն այդ տվյալների համաձայն` օգոստոսի 1-ից մինչ օրս երկրում գրանցվել է թոքաբորբով 31 հազար 148 հիվանդ, 344-ը մահացել են։

Հայաստանում COVID-19-ից տվյալ պահին բուժվում է 3 հազար 692 մարդ, իսկ երկուշաբթի օրվա տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 121-ով՝ հասնելով 47 հազար 552-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք: Սրա հետ մեկտեղ պետք է ֆիքսել, որ Ղազախստանի բնակչությունը 18.6 միլիոն է, Հայաստանի բնակչությունը` շուրջ վեց անգամ պակաս։

Միևնույն ժամանակ փորձագետների կարծիքով՝ Ղազախստանում, ինչպես և Միջին Ասիայի երկրներում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկը չի համապատասխանում Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից ընդունված չափանիշներին։ Մյուս կողմից` Ռուսաստանում համաճարակային իրավիճակը նույնպես բարեհաջող չէ՝ օրական պաշտոնապես գրանցվում է վարակման 6 հազարից ավելի դեպք։ Երեկ օրինակ՝ գրանցվել է կորոնավիրուսի վարակման 6148 դեպք, մահացել է 79 մարդ։

Սրանք պաշտոնական տվյալներն են։ Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը երկրում վերահսկվում է, և նոր լոքդաունի մասին խոսելու հիմքեր չկան, իսկ միգրանտները Ռուսաստանի տնտեսության համար իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ անհրաժեշտ են։

Մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները չնայած համաճարակային ոչ այնքան բարենպաստ պայմաններին, հանում են սահմանափակումները աշխատանքային միգրանտների համար, սակայն ոչ բոլորի։ Տարբեր տվյալներով` Ռուսաստանում մինչև համաճարակը աշխատում էր մինչև կես միլիոն հայաստանցի աշխատանքային միգրանտ, նրանց մի մասը համաճարակի պատճառով մեկնել է Ռուսաստանից և չի կարողանում վերադառնալ, մյուս մասը մնացել է Ռուսաստանում։ Համաճարակի հետևանքով փակ սահմանների պատճառով Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին հատուկ միգրացիոն ռեժիմ աշխատավոր միգրանտների համար։

Դեռ մի թող թողնենք ենթադրությունները, որ Ռուսաստանում քանի որ տնտեսական վիճակը փոխվել է, ՌԴ-ն շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, ռուսական ռուբլին էլ շարունակում է անկումը, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը կդադարի հրապուրիչ լինել աշխատանքային միգրանտների համար։ Պարզ է, որ այսօր, հետխորհրդային մի շարք երկրների աշխատանքային միգրանտների համար Ռուսաստանը մնում է արտագնա աշխատանքի հիմնական շուկան։

Սակայն, Հայաստանի ռազմավարական երկիր ՌԴ-ն առանց բացատրության առայժմ շարունակում է ՀՀ քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումներ ուժի մեջ թողնել:

Հետաքրքիր է, ի՞նչ բացատրություն ունեն այս անհասկանալի փաստի առիթով Հայաստանի իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հայ-ռուսական բանակցություններ արդյո՞ք չեն ընթացել այս հարցով:

Ինչու՞ է Հայաստանը դուրս մնացել ԵԱՏՄ-ականների շարքից:

Թե՞ սահմանված մինչև հունվարի 11-ի կարանտինի հետևանքով ՀՀ քաղաքացիները զրկված են մնալու Ռուսաստան մուտք գործել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10974 անգամ
Լրահոս
Ստեփանակերտի ռմբակոծումը եղել է Էրդողանի հրամանով, որպես պատասխան Իդլիբի. Տեսանյութ Թե ինչու Էրդողանը որոշեց «մտնել Ղարաբաղ» և հակամարտության մեջ մտնել Մակրոնի հետ. Տեսանյութ Իրավիճակի տերը Էրդողանն է. Արցախում պատերազմում է Թուրքիան․ Սեմյոն Բաղդասարով . Տեսանյութ Էրդողանի «կարմիր գծերը» Ղարաբաղում հայտնի են. Տեսանյութ Ռուսաստանը չի բացառում ԼՂ-ի դեմ կռվող սիրիական վարձկանների դեպի ՌԴ «արտահոսքի» վտանգը Ուրեմն կվերադարձնեք մեր որդիներին կենդանի։ Խաղաղություն մի մուրացեք... Կարին Տոնոյան «Արգելեք բոլոր լայվերը, ու էն լակոտներին ետ բերեք Արցախից, որ հյուրանոցներից անդադար գրում են ստատուսներ, թող սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա աշխատեն» «Մի՛ փորձեք մտնել մի դաշտ, որտեղ պատերազմական այս ծանր ժամանակահատվածում կարող եք միայն խանգարել»․ Վահրամ Պողոսյան Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն. Արծրուն Հովհաննիսյան Այն մարդկանց համար, ովքեր ամեն ինչում փնտրում են պառակտում. Արկադի Կարապետյան (Ագո) (video) Թաթարստանում ոստիկանները ձերբակալելիս գնդակահարել են դանակով իրենց վրա հարձակված տղամարդուն «Պատերազմը մտել է բոլորի ընտանիքներ». BBC-ի ֆիլմը ռազմաճակատի հայ զինվորի ու նրանց մայրերի մասին Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել․ Զարուհի Բաթոյան Տեսանյութ. ինչպես է դերասանուհու որդին փրկվել սարից մի քանի կիլոմետր սողալով Ալիևի առաջարկում խարդավանք կա. Լաչինի միջանցքը վերահսկելով՝ Արցախը կգցի շրջափակման մեջ Թուրքիան պիտի իմանա՝ մեր համբերությունն այստեղ արդեն վերջացել է. Բունդեսթագի պատգամավոր Միամտություն, թե «Տրոյական ձի»` Արցախի համար Չխաբվեք, մենք Իրանի հետ ճանապարհ չունենք. Լևոն Տեր-Պետրոսյան Լայվից հետո և Ժնևից առաջ Խառնաշփոթ թուրք-ադրբեջանական վերնախավում. զենքը քչություն է անում, պատերազմի բացթողումների մասին են խոսում Իրանը կարող է գնալ կոշտ քայլերի Արցախի ՊԲ-ն շատ ծանր հարվածներ է հասցրել թշնամուն. Դավիթ Բաբայան Հաղորդագրություն՝ Արցախից Կատալունական Ամպոստա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են․ Արծրուն Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub