COVID-19 համաճարակը լավագույն դեպքում կավարտվի 2022 թվականին, նման կարծիք է հայտնել Microsoft տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Գեյթսին հարց են ուղղել այն մասին, թե երբ սանիտարահամաճարակաբանական իրավիճակն ԱՄՆ-ում և ողջ աշխարհում կնորմալիզացվի։ «Եթե պատվաստանյութերի կիրառման մասին տեղեկությունները հաստատվեն 2021 թ. սկզբին, ապա հուսով ենք, որ ԱՄՆ-ն իր բնականոն կյանքին կվերադառնա հաջորդ ամառ, ինչից հետո կօգնենք մյուս պետություններին»,- հարցին պատասխանել է նա։
«Լավագույն դեպքում համաճարակն իր ավարտին կհասնի 2022 թ., սակայն 2021 թ. ընթացքում բոլոր պետություններում հարկավոր կլինի նվազեցնել վարակի տարածման ցուցանիշները։ Փառք Աստծո, պատվաստանյութի մշակման տեխնոլոգիա արդեն հայտնաբերվել է, ֆինանսավորում կա, իսկ ընկերությունները տրամադրել են իրենց լավագույն մասնագետներին, այդ իսկ պատճառով ես լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ այս ամենը հավետ չի տևի: Վակցինացիայի մակարդակը համաճարակի ընթացքում նվազել է 14%-ով՝ ոչնչացնելով այն առաջընթացը, որը գրանցվել էր նախորդ 20 տարիների ընթացքում։ Նա իր ափսոսանքն է հայտնել այն մասին, որ «Միացյալ Նահանգները չի օգնել զարգացող պետություններին պատվաստանյութեր գնելու հարցում»»,- նշել է Գեյթսը։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը