2050թ.-ի մասին խոսելով՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր ահաբեկված թիմին է «դուխ տալիս», ուրիշ ոչինչ. Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի ներկայացրած՝ Հայաստանի վերափոխման ռազմավարությանը։

«Պետական կառավարման բացառապես բոլոր ոլորտները տապալած, իր «հեղափոխական» ու նախընտրական բացառապես բոլոր «խոստումները» չկատարած, հասարակության բացառապես բոլոր շերտերին խաբած, մատների վրա ֆռռացրած ու հիասթափեցրած Նիկոլ Փաշինյանը խոսում է մինչև 2050թ.-ը Հայաստանի «վերափոխման» մասին, որովհետև իր հետ քայլածներին ու պետական բյուջեն պարգևավճարների տեսքով իր հետ միասին գռփողներին պետք է համոզել, որ ամեն բան կարգին է, ինքը ոտքի վրա է, ինքը չի պատրաստվում հեռանալ: Այս խեղկատակությունը սկսվեց «սխալներից չվախենալու» մասին խոսքով, հիմա շարունակվում է 2050-ի պատրանքներով: Մինչդեռ բոլորն են հասկանում, որ խեղկատակների ռեժիմը նույնիսկ չի իմանում, թե ի՞նչ է լինելու իր հետ մեկ կամ երկու ամիս հետո: Նիկոլի թիմ կոչվածն, իրոք, ահաբեկված է:


Եթե Արսեն Ջուլֆալակյանի նմանը, որ ցանկացած իշխանությանը պատիվ կբերեր, կարող է մանդատը ճպպացնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու դեմքին ու հեռանալ, ապա ո՞րն է մյուսների մնալու իմաստը: «Իմ քայլ»-ում Ջուլֆալակյանի տրամաչափի երեք հոգի էլ չկան, ինչու՞ պետք է կառչեն աթոռներից ու Նիկոլի ղեկավարած «Տիտանիկի» ուղևոր դառնան: Հանուն ինչի՞, որ ի՞նչ լինի, հետո ի՞նչ են անելու: Իրենք հո՞ գիտեն, որ Կանադա թռչող ինքնաթիռում ամենաշատը աներձագ Հրաչոն է տեղ ունենալու: Իսկ իրենք ի՞նչ են անելու, ինչո՞վ են զբաղվելու, ինչքա՞ն ժամանակ չեն կարողանալու փողոց դուրս գալ: Իսկ ո՞վ է պատասխան տալու, իրե՞նք, իսկ սահմանադրական կարգի տապալման համար ծանրագույն հոդվածներով քրեական մեղադրանքնե՞րը: Իսկ երաշխավորված բանտային տարինե՞րը:

Հասկանում եք չէ՞՝ երկիրը ֆինանսատնտնտեսական կոլապսի ու պատերազմի շեմին կանգնեցրած, այսպես կոչված՝ վարչապետը, գործի չի գնում, կնոջ հետ մի ողջ օր զվռնում է Երևանի կաֆե-ռեստորաններում, որ ցույց տա մարդկանց, թե սուտ են բոլոր այն լուրերը, թե կնոջ հետ խնդիր ունի, և այդ խնդիրը պայմանավորված է պաշտոնները բաժանել չկարողանալու հանգամանքով: Դրա հետ մեկտեղ, պարոն վարչապետի տնազը կաշվից դուրս գալով՝ փորձում է փրկել մեծ պայթյունով ձախողման մեջ օրեցօր համոզվող թիմ կոչվածը: Ոչ մի բանի մասին այդ թիմի պառակտման, ավելի շուտ՝ էվակուացիայի ճռճռոցը մինչև Դերբենդ լսվում է: Սա է Նիկոլ Փաշինյանին անհանգստացնող միակ բանը: Այլ բան չկա: Ի՞նչ է լինելու իր հետ՝ ինքը գիտի: Ի՞նչ է լինելու երկրի հետ, ժողովրդի հետ՝ թքած ունի», - գրել է Միհրան Հակոբյանը։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am