Դավիթ Տոնոյանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը (video)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Եռաբլուր պանթեոնում, անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ գոյություն չունեն, տապալված են, և թե Իլհամ Ալիևը հայկական կողմին է մեղադրում, հայտարարեց. «Եթե չի բանակցում, ուրեմն՝ գոյություն չունեն:Հիմա ինքն իրեն չի մեղադրելու իրականության մեջ. ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել վերդառնալ բանակցություններին, և թե ինչպիսի իրավիճակ է հուլիսյան դեպքերից հետո, Տոնոյանն ասաց. «Մենք ուժեղ ենք, տոկուն ենք և միայն ու միայն հաղթանակներ ենք ունենալու»: