Բնակաբանար, խոսքը մերկ ձեռքերով դիմակայելու մասին չէ. վարչապետ
«Տեղեկատվական պաշտպանությունը շատ կարևոր է։Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է, օրինակ, դրսից կարող է մեկը նպատակով ասի՝ «գիտեք ինչ, ծախել են» ու Հայաստանում փոթորիկներ կբարձրանան՝ «ո՞նց, էդ ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ, ինչի՞»։ 21-րդ դարում, հատկապես, տեղեկատվական անվտանգությունը չպետք է անտեսել», - Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը :
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ։
«Այդ թվում, Հայաստանի ներսում գտնվող՝ հիմա արդեն հայտնի որոշակի շրջանակների միջոցով», - նշեց վարչապետը։
Մինչև 2050 թվականը 1 շնչի հաշվով պետք է ունենանք աշխարհի ամենամարտունակ բանակը, Հայաստանի, խոսելով բանակի մասին ասաց ՀՀ վարչապետը։
«Մեր մի զինվորը իր սպառազինության, տեխնիկայի, անհատական պատրաստվածության մակարդակով պետք է լինի ամենամարտունակը, մեկ շունչ ի՞նչ է նշանակում, որ մեր մեկ զինվորը, օրինակ, կարող է դիմակայել պոտենցիալ հակառակորդի յոթ կամ տասը զինվորի, բնակաբանար, խոսքը մերկ ձեռքերով դիմակայելու մասին չէ», - ասաց նա։