Արթուր Վանեցյանը թող առաջին հերթին մտածի իր օրոք եղած գաղտնալսումների մասին. Քյարամյան (video)
«Նրա հայտարարությունները չեմ մեկնաբանում: Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի ու վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսվել են»,- այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է:
Հարցին՝ իսկ ինքը երաշխավորվա՞ծ է, որ իրեն չեն գաղտնալսի, Քյարամյանը բացասական պատասխան տվեց. «Որեւէ մեկը երաշխավորված չի, այդ հարցի շուրջ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացել են եւ կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները, դրա համար այս պահին որեւէ հարցում երաշխավորված լինելը իրատեսական չէ»:
Լուրջ չեմ համարում ասել, թե ովքեր են այդ մարդիկ կամ կազմակերպությունները: