Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ Քոչարյանի

Ալիևը երեկ սենսացիոն բացահայտումներ է արել։ Նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում իրենից ժամանակ է խնդրել՝ Հայաստանի ներսում իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու և սեփական աթոռն ամրապնդելու համար։ Փոխարենը Նիկոլը, ըստ Ալիևի, խոստացել է կառուցողական լինել բանակցություններում, այսինքն՝ բավարարել Ադրբեջանի ժողովրդին։

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Ալիևի ասածներին։ Ու դժվար է ասել՝ կարձագանքի՞, թե՞ ոչ։ Թեև առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Գործողություններն ամեն ինչ ցույց են տալիս։

Փաշինյանն ինքն էլ է հայտարարել, որ Ալիևի հետ Դուշանբեում «վերելակային» դիվանագիտությամբ է զբաղվել, այսինքն՝ պայմանավորվել է հրադադարի շուրջ՝ ջուրը գցելով Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռքբերված ինստիտուցիոնալ պայմանավորվածությունները կրակի վերահսկման հարցում։

Ալիևի ու Փաշինյանի շահերը 100 տոկոսով համընկել են Դուշանբեում ու դրանից հետո։

Ալիևը բանավոր պայմանավորվածության ժամանակահատվածն օգտագործել է ադրբեջանական բանակի ուժեղացման ու շփման գծում ինժիներական աշխատանքներ իրականացնելու համար։ Իսկ ահա Նիկոլն Իլհամից ստացած ժամանակն օգտագործել է մեր երկրի ներսում իր քաղաքական հակառակորդի դեմ պայքարելու համար․ Նիկոլն ապօրինաբար կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին։

ՀՀ 2–րդ նախագահի դեմ պայքարի հարցում Փաշինյանն ու Ալիևը ընդհանուր հայտարարի են եկել։ Նիկոլին դա ձեռնտու է, որպեսզի ապահովագրի իրեն, իսկ Ալիևին ձեռնտու է Քոչարյանի կալանքը, նրա դեմ քարոզչությունը և ընդհանրապես ղարաբաղյան պատերազմն անցած մարդկանց վարկաբեկումը, քանզի դրանից հետո Ադրբեջանին ավելի հեշտ կլինի անցնել գրոհի։

Այսպիսով, արձանագրենք, որ Նիկոլն ու Իլհամը պայմանավորվել են Հայաստանի ու Արցախի շահերի հաշվին։ Միգուցե Նիկոլն այդ մասին չի մտածել, այլ մտածել է սեփական աթոռի մասին, բայց միևնույն է այնպես է ստացվել, որ նա խաղացել է Ադրբեջանի օգտին ու մեր երկրի դեմ։

Ադրբեջանի օգտին են խաղացել նաև բոլոր այն դատավորներն ու դատախազության ներկայացուցիչները, որոնք օրենքի կոպիտ խախտումներով Քոչարյանին կալանավորելու որոշում էին կայացնում, ինչը հետագայում հիմք է հանդիսանալու պետական դավաճանության հոդվածով այդ մարդկանց դատապարտման համար։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1378 անգամ
Լրահոս
Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am