Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ... Բանակցություններն իրականում չեն ընթանում: Երկիրը իմիտացիայի համար չի մասնակցի խորհրդակցություններին: Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից»,- ասել է նա:
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը «փաստացի խախտել է բանակցային գործընթացը: Քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները»: