Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամներից ովքեր են վարակվել կորոնավիրուսով
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի թոռները վարակվել են կորոնավիրուսով:
«Ես վարակվել եմ, ինձ վարակել են եւ վարակվել են իմ թոռները: Փոքրահասակ թոռներս ջերմություն են ունեցել 1-2 օր, այնուհետեւ նրանք առանց դեղի լավացել են, նրանք երիտասարդ, աճող օրգանիզմ են: Դուք տեսել եք` երեխան մի օր ջերմություն ունենում է, ու լավանում է, դա հիմնական վտանգավոր է տարեցների համար, իմունիտետով թույլ մարկանց համար», - ասաց նա: