Խաչիկ Ասրյանին հենց բեմի վրա տուգանեցին
Այսօր «Հայոց արծիվներ» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հանրահավաք է անցկացրել, որի ժամանակ ոստիկանները դիմակ չկրելու համար բեմի վրա տուգանեցին նրան:
Տուգանվելուց հետո նա ելույթը շարունակեց դիմակով:
Նշենք, որ Խաչիկ Ասրյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: