Ոստիկանները հայտնաբերել են հորն ու որդուն դանակահարած կասկածյալին ու հանցագործության գործիք դանակը

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները տաք հետքերով բացահայտել են սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզում հոր և որդու դանակահարության դեպքը։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» և «կրծքավանդակի ձախ կողմնային պատի չթափանցող կտրած-ծակած վերք, ձախ արմնկային հոդի հետին մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգով տեղակալ Խորեն Բարխոյանը։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածները Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ 41-ամյա Միխայիլ Մակինյանն ու 18-ամյա Արմեն Մակինյանն են։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ Աբովյանի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կոտայքի բաժնի ոստիկանները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հսկայածավալ միջոցառումներ՝ նշված անձանց դանակահարելու կասկածանքվ հայտնաբերել և ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արտուշ Վարդանյանին, ով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Մովսիսյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է։

Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագորության գործիք դանակը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ դանակահարությունը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», երբ անչափահաս երեխաների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ մեծահասակներն այն հարթելու փոխարեն «լուն դավա են սարքել»։

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներ «Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողություների շղթայից». Ոսկանյան «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազան «Պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը՝ մեղսակցություն է»․ Արտակ Զաքարյան Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Երբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան Քոչարյան Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի Ավետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․» «ԵՄ-ն լիովին աջակցում է». Կլաար Ժամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի Մելքոնյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացին Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am