Պարոն Փաշինյան, փոխեք Ձեր բառապաշարը, հակառակ դեպքում կպարզեք, որ «գլուխները պատով են տվել» միայն նրանք, ովքեր հավատացել են Ձեզ

Նիկոլ Փաշինյանն այսօր գրել է մի ստատուս, և խնդրել է լրատվամիջոցներին այն վերնագրել «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ»:

Հարգելի պարոն Փաշինյան, անսխալական մարդ չկա, և սխալվելը ևս մարդու համար է(թեև վերջին երկու տարվա ընթացքում Դուք բազմիցս, կամա թե ակամա, համեմատել եք Ձեզ Քրիստոսի և Աստծու հետ): Խնդիրը սխալվելը չէ: Ձեր նամակում բոլորին փորձում եք համոզել, որ միայն այդ «սխալների» շնորհիվ հնարավոր եղավ անել այն ինչը տեղի ունեցավ 2018թ ապրիլ-մայիսին: Բայց ոչ ոք չի քննարկում դա լավ էր թե՞ վատ, ճիշտ էր, թե ՞ սխալ: Այդ ժամանակ Դուք ճիշտ էիք, գոնե այն պարզ պատճառով, որ «հաղթողներին չեն դատում»: Խնդիրը հենց նրանում է, որ Դուք մնացել եք 2018-ի տակ, ինչպես այն դերասանները, որոնք մնում են մեկ դերի տակ: Նման օրինակներ շատ կան: Օրինակ ինչպես Վլ. Մսրյանը մնաց Պագանինիի տակ, իսկ Սմոկտունովսկին` Համլետի: Ի դեպ, հեղափոխությունների պատմության փորձը ցույց է տալիս, որ ոչ մի հեղափոխական չի կարողանում դառնալ լավ կառավարիչ: Ավելին, առավել ազնիվ հեղափոխականները` Չէ Գեվարան, իրենց միսիան կատարելուց հետո ընդհանրապես հրաժարվում են հետա աշխարիկ վայելքներից:

Դուք խոսում եք վճռականությունից: Հետ հայացք գցեք վերջին երկու տարիներին: Հեղափոխությունից հետո Ձեր և Ձեր թիմի վճռականությունը հօդս է ցնդել: Ամուլսարի խնդիրը, դատական իշխանության բարեփոխումները, սեփական կադրերի ձեռք «կրակն ընկնելը», հրապարակում և բազմաթիվ live-երում հնչեցրած խոստումներից հրաժարվելը, ներդրումների իսպառ բացակայությունը և էլի շատ օրինակներ գալիս են ապացուցելու վճռականության ի սպառ բացակայությունը: Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի:

Հարգանքով ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան:

Հ.Գ. մի խնդրանք ևս: Փոխեք Ձեր բառապաշարը: Երկրի առաջին դեմքին վայել չէ օգտագործել «դոմփել, ասֆալտին փռել, գլուխները պատով են տվել» և այլ նմանատիպ ֆրազները: Հակառակ դեպքում շատ արագ կպարզեք, որ «գլուխները պատով են տվել» միայն նրանք, ովքեր հավատացել են Ձեզ:

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am