Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ֆեյսբուքյան կանոնները չեմ պահել, գրել եմ երկար, բայց որքան էլ հավակնոտ հնչի` վստահ եմ՝ հինգ րոպե ժամանակ գտնելու ու կարդալու դեպքում չեք ափսոսա:

Երբևէ մտածել եք` թե ինչից է ձեզ զրկել կամ փորձում զրկել «հեղափոխություն կոչվածը»: Շատերը կկարողանան ձևակերպել, թե իրենց ինչ է տվել այդ երևույթը կամ գոնե իրենք մտածում էին, որ տվել է: Մի մասը կասի, որ ինքը ուրախացել է, մյուսը ժպտացել է, մյուսը երջանկացել է, երբեմն անգամ ուրիշի դժբախտությամբ, իսկ մի փոքր մասը ստացել է պաշտոն, փող, ծառայողական ավտոմեքենա, վերջերս նաև` «յաշիկ», աշխատավարձ ու պարգևավճար: Այդ փոքր մասը գոյություն ունի մինչ օրս, նա մինչ օրս «ժողովրդի» անունից մեծ մեծ խոսող, իշխանություն կոչվող զանգվածն է, որը մարդկանց համոզում է, որ նրանք էլ են լավ ապրում, էլի երջանիկ են ու ուրախ, չէ որ եսիմ ում հանդեպ հերթական ապուշ քրեական գործն է կարվել:
Մինչ օրս մենք շատ քիչ ենք խոսել կամ գրեթե չենք խոսել այն մասին, թե ինչ մեզնից խլեց «հեղափոխությունը» կամ ինչից են ուզում մեզ «զրկել» «հեղափոխության առաջնորդները»: Այո, այո, մենք վերջերս իմացանք, որ բացի Նիկոլից հպարտ քաղաքացիները էլի առաջնորդներ են ունեցել....

Եվ այսպես`

Ա. Նրանք մեզ ուզում են զրկել ՀԻԱՍԹԱՓՎԵԼՈՒ իրավունքից: Դու պարտավոր ես լայքել, կիսվել ցանկացած ապուշություն, որ Նիկոլ&co քեզ ստիպում են: Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս: Դու իրավունք չունես նկատել, Նիկոլի ու մյուսների անգրագիտությունը, պետական կառավարումից ու մարդկանց խնդիրներից հեռու լինելը, ագահությունը, կոռուպցիայով զբաղվելը, հարստանալը, ամբողջական ոլորտներ կործանելը` կրթություն, առողջապահություն.... Դու իրավունք չունես նկատել, որ վարչապետի պաշտոն զբաղեցնողը էժան պոպուլիստ է, գռեհիկ ու փոքրոգի վրեժխնդիր արարած, որ մտածում է` ինքը կարող է քիթը մտցնել ուրիշների անձնական կյանք, վարկաբեկել բացարձակապես բոլորին, ուրանալ ամեն ինչ: Դու չպիտի նկատես բարոյական անկման այն աննախադեպ մակարդակը ու ծավալը, որում մենք հայտվել ենք, Իսկ եթե դու` հպարտդ, հանկարծ.... ու նկատես որ, Փաշինյանը այն ամենի մարմնավորումն է, ինչ քննադատում է, նկատես նրա անսպառ ստերը, դու անմիջապես կորակվես դավաճան, նախկին ռեժիմի ստրուկ, առավել մառազմատիկները քեզ կդարձնեն ազգադավ, ազգակործան, հայրենադավ ու էլ նման ճռճռան բառեր, ֆեյքերը միսդ կուտեն բոլոր լրատվականների տակ, դու կստանաս սպառնալիք-նամակներ, բարեկամներդ կստանան «բարեկամական» նախազգուշացումներ ու քեզ չի մնա այլ բան, քան հասկանալ, որ Չհիասթափվելը սույն պերսոնաժներից ավելի հարմար է, հեշտ ու անվտանգ:
Ի դեպ, սորոսականները ունեն հիասթափվելու մենաշնորհ, նրանք պետք է խաղան «Նիկոլից ավելի վատ ոստիկան» դերը, նրանք անգամ շուտով կխաղան Նիկոլին «դավաճանության վրա բռնացրած հարուստ ամուսնալուծված կին-ընդդիմության» դերը: Որպիսի նրանց ու Նիկոլի միջև դու տեսնես Նիկոլի ակնհայտ առավելությունը:

Նրանք փորձում են զրկել ԱՆՑՅԱԼ ՈՒՆԵՆԱԼՈՒ իրավունքից: Ասեմ ավելին` այն խառնիճաղանջ օրերին նրանք շատերին զրկեցին իրենց անցյալից: Ու այդպիսով զրկեցին ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼՈՒ, ԸՆԿԵՐ ՄՆԱԼՈՒ, ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՒ իրավունքներից: Շատ շատերը, «հեղափոխության արժեքներին» իրենց հավատարմությոնը ապացուցելու համար, իրենք սկսեցին քննադատել այն ամենը, ինչի մաս իրենք եղել են, ասենք հաճախ կարելի էր լսել, «դե ախր շատերը իրենց չափը կորցրել էին, կարգի չէին հրավիրվում, դրա համար էլ սենց եղավ» ոճի մտքեր: Նրանք սա ասում էին իրենց դավաճանությունև արդարացնելու համար` մոռանալով, որ իրենք այդ չափը կորցրածներից, օգտվածներից ու արտոնյալներից են եղել, որ եթե, օրինակ, ես ու իմ ընկերները կարող ենք նման բան ասել, ապա իրենք` ոչ: «Հեղափոխության առաջնորդներն» էլ` անսկզբունք, անանցյալ մարդիկ, համարեցին, որ նախկին ռեժիմի վառ ներկայացուցիչները միայն նրանք են, ովքեր համարձակվում են համարել, որ պաշտոնի համար թռնելը վատ բան է, իսկ նրանք ովքեր գլուխ խոնարհեցին Նիկոլի առաջ դարձան ներկա: Կառավարություն, Ազգային ժողով, ՍԴ, դատական համակարգ, բոլոր այս տեղերում լիքն են նախկինից մարդիկ` երբեմն` անցյալը հիշող, առավել հաճախ` անցյալից զրկված, ու միայն Փաշինյանին ու իր կիսագրագետների թիմին կարող է հայտնի լինել այն տրամաբանությունը, որով ես նախկին եմ, իսկ Զանջուղազյան Ատոմը, Տոնոյան Դավիթը, Խունդկարյան Երվանդը, Շաթիրյան Էդգարը, Թորոսյան Շիրակը, Ցոլակյան Ֆելիքսը, Քոչարյան Անդրանիկը, Իգիթյան Հովհաննեսը և բազմաթիվ այլք` ներկա: Էլ չեմ խոսում այն մասին, որ ինչքան կոռուպցիայի սիմվոլ նախկին պաշտոնյա կա միանգամայն հանգիստ կերպով հավակնում է նոր պաշտոնների կամ առաջխաղացումների` գինը` Նիկոլի սելֆիի ձողիկին երկրպագելը և անսահման քծնանքը:

Նրանք ուզում են զրկել մեզ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ՈՒ ՀԱՐՑԵՐ ՏԱԼՈՒ իրավունքից: Հիշի՛ր բարեկամ դու պարտավոր ես հավատալ այն ամենին, ինչ ուզում է Նիկոլը: Դու պարտավոր ես հավատալ, որ Արցախյան հարցում նա կատարյալ բոբիկ չէ ու կործանարար քաղաքականություն չի վարում, որ նա հրաշալի անգլերենով պատասխանել է բոլոր բարդ հարցերին ու խայտառակ չի եղել, դու ուղղակի պիտի հավատաս այն ապուշությանը, որ Էրդողանը ծնկի է իջել մեր միակի առաջ, ու խնդրել...... ինչ խնդրել, կարևոր չի, դու պարտավոր ես հավատալ, որ կորոնավիրուսի պայքարը չի ձախողվել, քանի որ կա 1200, այլ ոչ թե ասենք 3000 զոհ, դու պարտավոր ես հավատալ, որ դիմակը փրկում է ամեն ինչից, որ վտանգավոր չէ երեխաների համար, դու պարտավոր ես հավատալ, որ երկիրը թալանել են, դրա համար «ազգի փրկիչը» չի կարողանում քո կյանքը լավացնել, դու պարտավոր ես հավատալ, որ ոստիկանությունը և այլ պետական մարմինները, ինչ լկտիություն անում են, Նիկոլը դրանից տեղյակ չի.... դու պարտավոր ես հավատալ այն ամենին, ինչ քեզ կմատուցեն Նիկոլի շեղված փիառշիկները, իսկ թե հանկարծ դու կասկածես ու հարցնես, ախր բա որ աշխարհի բոլոր հզորները` Թրամփից մինչև Պուտին բան են խնդրում մեր «միակին», բա ի՞նչու ինքը չի կարողանում էդ նույն Պուտինի հետ կարգավորի ՌԴ մեկնել ցանկացող մեր քաղաքացիների հարցը, կամ գազի գնի հարցը, կամ թալանած երկրում միայն մաքսային ու հարկայինում մի տավա մեջ 5 միլիարդ դրամ պրեմիա ո՞նց են տալիս, իսկ երեխաների դիմակների փողը թողում ուսուցիչների կամ ծնողների վրա, բա Քոչարյանի 4 միլիարդից գոնե տաս տոկոսը ի՞նչի չգտաք ու էլի շատ հարցեր: Համարձակվի՛ր տալ այս հարցերը և դու այդժամ կորակվես դավաճան, լափը պակասած 5-րդ շարասյան էլեմենտ ու մի ապուշ կասի, որ քեզ նման հարցեր տալու համար պետք է գնդակահարել...

Մեզ փորձում են զրկել ԱԶԳԱՅԻՆ ԻՄՈՒՆԻՏԵՏ ունենալու իրավունքից: Հիշի՛ր մինչ Նիկոլ դու ու նախնիներդ չեն ապրել կամ վատ են ապրել, կամ իրենք բռնարար են, հետամնաց, անկիրթ, դրա համար մեզ կոտորել են: Դու իրավունք չունես մտածել, որ քո երկրի ու ազգի համար գոյության սպառնալիք երկիրը`Թուրքիան վերջին տարիներին փոխվել է, դառնալով ավելի ագրեսիվ, վտանգավոր, անկառավարելի ու նենգ: Դու իրավուք չունես տեսնել, թե 2020 թվականին, պանդեմիայի օրերին ինչպես է վարվում Թուրքիան ԵՄ ՈՒ ՆԱՏՕ անդամ Հունաստանի հետ, ու ինչպես է աշխարհի հզորների մի զգալի մասը ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ՆՐԱՆ: Դու իրավունք չունես մտածել, որ Ադրբեջանը քո գոյաբանական հակառակորդն է, դու պետք է մտածես, որ մեր միակ խնդիրը Ռուսաստանն է , նրա ռազմաբազան, դու պիտի հավատաս, որ Ալիևը կիրթ է ու կառուցողական ու որ նա.... սարսափում է «մեր Նիկոլից», դու պիտի հավատաս Թուրքիային սիրելու համար փող ստացածներին, նրանց գրած դասագրքերով կրթվես ու հանգիստ ապրես... դե որովհետև, Նիկոլի ինֆանտիլ փիառշիկները քո համար գրել են, որ Էրդողանը ծնկի իջավ Նիկոլի առաջ: Դու իրավունք չունես հարցնել, տղե՛րք իսկ մենք կդառնա՞նք ինքնիշխան հենց Ռուսաստանից պոկվենք, ու մենակ մնանք, թե՞ Ռուսաստանի տեղը ասենք, որ ԱՄՆ կամ ՄԲ լինեն, էլի կլինի: Հարցրու՛ ու կհայտատարվես «ռսի սապոգի տակ ճկռած տխմար», ում պետք է ցմահ բանտարկել:

Մեզնից փորձում են խլել ՀԱՂԹԱՆԱԿ ունենալու, հաղթանակի բերկրանքը վայելելու իրավունքը: Դու պարտավոր ես հավատալ, որ ապրիլյանը հաղթանակ չէր այլ պարտություն, դու պարտավոր ես մտածել, որ Աբաջյան Ռոբերտը, Արմենակը, Գրիգորը, Ադամը ու մյուսները անձնական հերոսություն են արել, բայց տղերքի հերոսությունը բավարար չի եղել հաղթել պատերազմը: Դու սրան պարտավոր ես հավատալ, քանզի դա է Նիկոլի կամքը, քանզի ինքը բարդույթ ունի այն մտքից, որ այդ պատերազմում հաղթանակի առաջնորդը Ս. Սարգսյանն է եղել, դու պարտավոր ես հավատալ, որ ադրբեջանական յաշմայի վիժվածքները, ովքեր իրենց դիակներն էին հավաքում մեր սահմանից, հաջողության են հասել, դու պարտավոր ես հավատալ, որ մի քանի մետր տարածքում տեղի ունեցող հուլիսյան դեպքերը նույն մասշտաբի են եղել, ինչ մի քանի տասնյակ կիլոմետրերի վրա ծավալվող ապրիլյանը, դու պարտավոր ես հավատալ, որ եթե պատերազմում մի քանի հեկտար հող ես կորցնում, դա պարտություն է, բայց դու իրավունք չունես հարցնել բա որ էդպես է ա՛յ սրբապիղծներ, բա 1993-1994 թվականներին մի քանի պատիկ անգամ շատ տարածք ենք կորցրել, բա ինչու ենք հպարտ, որ հաղթել ենք կամ 2018 թ. ապրիլ-մայիսին Նախիջևանի հատվածում մի քանի պատիկ անգամ շատ տարածք կորցնելը ի՞նչպես անվանել: Փորձի՛ր տալ այս հարցերը և դու կդառնաս դավաճան:

Մեզ փորձում են զրկել ՄՏԱԾԵԼՈՒ իրավունքից: Դու պիտի մտածես, որ դու վատ ես ապրում, որովհետև Հ. Թովմասյանը ՍԴ նախագահ է, դու պիտի մտածես, որ «խեղճ» Նիկոլը չի կարողանում աշխատել, որովհետև իրեն խանգարում են, դու պարտավոր ես մտածել, որ Նիկոլը լավն է, ուղղակի թիմն է վատը, դու պիտի մտածես, որ Ռ. Քոչարյանի հանդեպ եղած քրեական գործը այն մասին էր, որ բացահայտվեն մարտի 1-2-ի զոհերի մահվան պատճառները, դու իրավունք չունես մտածել, բայց ասենք ինչ կապ ունի Հրայր Թովմասյանը կամ ՍԴ, օրինակ, մաքսատուրքերը բարձրացնելու հետ, կամ սրանց կողմից միայն իրենց աշխատավարձը բարձրացնելու հետ, դու իրավունք չունես մտածել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ու իր ընտանիքը զբաղվել են ամեն ինչով, բացի իրենց բուն առաքելությունից, դու իրավունք չունես մտածել, որ Նիկոլն է ընտրել իր թիմին` իր ճաշակին, խելքին ու բարոյականությանը համահունչ ու որ ինչպիսին ինքն է , այնպիսին էլ թիմն է, դու իրավունք չունես մտածել, որ Ռ. Քոչարյանի վրա դրված հոդվածը 0 կապ ունի զոհերի մահվան հանգամանքների հետ ու, որ Փաշինյան նիկոլը սկզբից էլ խաբել է այդ մարդկանց հարազատներին: Փորձի՛ր մտածել ու վայնասուն բարձրացնողների մի ամբողջ խմբակ աղեկտուր ձայնով, գարշելի ու փողոցային բառապաշարով քեզ կանվանարկի, կհամարի ժողովրդի արյունը քամող մեկը, որը չի ուզում, որ ճշմարտությունը հաղթի:

Մեզ ուզում են համոզել, որ մենք չենք ապրել, մինչ նիկոլական վարչապետություն: Մեզ ասում են, որ Նիկոլը միակն է, նրա այլընտրանքը կամ նախկիններն են, կամ իր իշխանության մեջ գտնվող սորոսա-արմատական թևը` ունակ ընդհուպ մինչև մարդկային զոհերի:

Սա գրելով նպատակ չունեմ շահել ինչ որ մեկի բարեհաճությունը, բայց ուրախ կլինեմ, եթե գեթ մեկը սկսի մտածել այս ուղղությամբ: Համոզմունք ունեմ, որ թե՛ ինձ լավ վերաբերվող և թե՛ վատ վերաբերվող մարդիկ հիմար չեն, մտածել կարող են ու կարող են տարբերել ճիշտն ու սխալը: ու երբ Փաշինյան Նիկոլը հրապարակում է «Սխալվելու վճռականությունը` ճշմարտության ճանապարհ» տրակտատը, մենք հասկանում ենք, որ նա լավագույնս օգտագործել է իր միակ ձիրքը` գրելը, շարել գեղեցիկ բառեր, արտաքուստ ճիշտ մտքեր, բայց ինչպես ամենուր, ակնառու է նրա էության երեսպաշտ ու կեղծավոր բնույթը: Տպավորություն է, որ իրեն հիմնականում քննադատում են ինչ որ որոշումների համար, որոնքը վատը չեն, բայց կարող էին ավելի լավը լինել: Մինչդեռ, կայացվող որոշումների ու լուծումների մեծ մասը բառի ուղղակի իմաստով զավեշտ է, անգրագիտություն, մեծամտության ու ոչ մեկին չլսելու ու չխորհրդակցելու հետևանք: Դատարաններ շրջափակել, դիմակի համար փողոցում մարդ քարշ տալ, գռեհիկ բառապաշար, կիսատ պռատ տնտեսական որոշումներ, դաշնակիցների ու բարեկամների հետ հարաբերությունների փչացում.....և այլն:
Բայց այս գրառման ամենախոցելի մասն այն է, որ այն ազնիվ չէ.... սխալվելու վճռականությունը իհարկե կարող է ճշմարտության ուղի լինել, բայց այդ ճանապարհին միայն քո ու թիմակցիդ ցանկացած սխալ հիվանդագին կերպով արդարացնելու մոլուցքը անխուսափելիորեն բերում է նոր ու ավելի խոշոր սխալների: Իսկ ճշմարիտ ուղին էլ մնում է ինչ որ տեղ` կողքիդ, ետևում, առջևում, բայց այն այլևս քո ուղին չէ: Մի բան էլ` քո անձնական կամ կուսակցական սխալները քո ու մտերիմներիդ կամ մտերիմ կուսակցականներիդ գործն են, իսկ այ քո որպես վարչապետի սխալները վերաբերում են մեզ բոլորիս ու մեր պետությանը, որը գտնվում է փխրուն տարածաշրջանում ու կարող է քո անհավասարակշիռ ու անզգույշ քայլերի պատճառով դառնալ աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ:

դիտվել է 332 անգամ
Լրահոս
Ռուսաստանի ՕՏՈւ-ն Ղարաբաղի բանակի հետ երեք օրում կջախջախի Ադրբեջանի բանակը. Ռուսաստանի ԳՇ նախկին աշխատակից Պուտին-Էրդողան լարվածության հիմքեր նշմարվեցին Պուտինն Ալիևին ու Էրդողանին ճնշելու այլ լծակներ է գործի դրել Ադրբեջանը օգտագործում է նաեւ թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. Razm.info ...վատն այն է, որ դրանք են այսօր մթնոլորտ ձևավորում ու երկիր ղեկավարում Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ՀՀ ԱԳՆ Շուշիում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծության հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր. video Ստեփանակերտի հանրապետական ծննդատունը հրետակոծությունից հետո. video Առաջնագծի հոգեւորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել Շուշիում ամբողջությամբ ավերվել է բնակելի առանձնատուն, մասնակի վնասվել Խ. Աբովյանի անվան դպրոցը. ԱՀ ԱԻՊԾ Արցախում ճշտում են Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս վիրավորում է ստացել 3 փրկարար Էրդողանը սպառնացել է նոր զինված օպերացիա սկսել Նիկոլ Փաշինյան, քիչ ուղիղ եթեր մտեք ու վերջ տվեք հեռավար խորհրդակցություններին. Գագիկ Համբարյան (video) Կապիտան Աբրահամյանը ներկայացված է «Արիության համար» մեդալի Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր ստորագրել «ցավալի փոխզիջումների» տակ. Զարուհի Փոստանջյան (video) Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է Հոգուդ լույս իջնի իմ բարեկամ, իմ ավագ Ընկեր, հայրենասեր հայորդի ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ...Գևորգ Պետրոսյան Մահացել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը «Երևի նման «անհայրենիք ու փոքր ուղեղին» հասու չէ, որ 4 տարի առաջ հայ ժողովուրդը հաղթեց և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցային սեղանին»․ Շարմազանով Մեր պետության ամենամեծ ողբերգությունն այն է, որ շարքային և որոշ ոչ շարքային փողոցային «հեղափոխականները» ուրախանում են ընդդիմադիր Հայ մարդու մահով Չի կարող միասնություն լինել հայ քրիստոնյայի և անաստված բաշիբոզուկների միջև. Էդիկ Անդրեասյան «Մեկի տգիտությունը կամ անկարողությունը չեն կարող պատճառ դառնալ համազգային ողբերգության». Բագրատ Եսայան Ինչ սկզբունքով է ձևավորվելու աշխարհազորը «Հպարտ քաղաքացիներ, դուք արխային գնացեք զոհվեք, ու հանկարծ որևէ մեկը չփորձի ինձ քննադատել, թե չէ խստորեն կպատժվի...»
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub